Dentex Dental & Aesthetic Center

Սայաթ-Նովա փող., 21ա, 46 տարածք, 0001, Երևան, Հայաստան
Հասցե
+374 95 54 68 20
+374 91 54 68 20
+374 93 54 68 20
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

2014 թ.-ին «Dentex Dental Group»-ը Երևան քաղաքում՝ Հանրապետության 62/150 հասցեում, իր հյուրընկալ դռներն է բացել հանրության առջև։ Կենտրոնում աշխատում են բարձր որակավորում ստացած /ԱՄՆ, Եվրոպա/ արհեստավարժ մաստնագետներ, որոնք, օգտագործելով նոր տեխնոլոգիաները, տրամադրում են միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ բժշկական ծառայություններ: 

Առաջին այցի ժամանակ այցելուներին տրամադրվում է անվճար խորհրդատվություն, որն իր մեջ ներառում է նախնական բուժզննում, անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև օրտոպանտոմոգրամմա, ինչի արդյունքում հայտնաբերվում են բերանի խոռոչի առկա հիվանդությունները, ախտահարված ատամները և ամբողջ տեղեկատվությունը թվայնացված տարբերակով պահպանում ենք “Open Dental” ծրագրի միջոցով` անհատական էլեկտրոնային թղթապանակում։ Յուրաքանչյուր այցից/բուժումից հետո թղթապանակում թարմացվում են կատարված բուժական գործողությունները․ այսպիսով ստեղծում ենք այցելուի անհատական «հիվանդության պատմություն», որը մշտապես թարմացվում և պահպանվում է մեր էլեկտրոնային բազայում։

Մեր աշխատանքի մեջ առավելագույն ուշադրության ենք արժանացնում ախտահանման գործընթացը։ Պահպանելով սանիտարական բոլոր նորմերը` ապահովում ենք թե՛ այցելուի անվնաս բուժումը, թե՛ բժիշկների կատարված աշխատանքի բարձր որակը։ Գործիքներն ու սարքերը ախտահանում ենք հայտնի ախտահանիչ նյութերով, օրինակ՝ Aerodesin, Isorapid, Oralin և այլն, այնուհետև գործիքները տեղադրվում են ավտոկլավ, որտեղ անցնում են նաև ջերմային ախտահանում, ինչով կանխվում է այցելուի վարակվելը տարաբնույթ հիվանդություններով, որոնցից են թոքախտը, հեպատիտ А, B, C-ն, ՄԻԱՎ-ը և այլն։

Նաև նշենք, որ հեպատիտով այցելուները սպասարկվում են իրենց համար նախատեսված սենյակում` առանձնացված գործիքներով։

Կենտրոնում առկա է նաև օրտոպանտոմոգրամմա, որն ի տարբերություն առանձին ատամի թիրախային ռենտգենագրության՝ արտացոլում է պանորամային թվային ռենտգեն պատկերներ, ինչի օգնությամբ բժիշկները ստանում են այցելուի երկու ծնոտների վիճակի ամբողջական պատկերը, որի հիման վրա ավելի արագ և որակյալ ընտրվում է հետագա թերապիայի մարտավարությունը։

2020 թ-ին վերոնշյալ ծառայություններին գումարվել է ևս մեկը՝ էսթետիկ և բուժական կոսմետոլոգիա, ինչի արդյունքում կենտրոնը վերանվանվել է ''Dentex Dental& Aesthetic Center''։

Մեր մասնագետների կողմից կատարված աշխատանքների որպես օբյեկտիվ գնահատական և որակի երաշխիք, բուժումից հետո մեր այցելուներին տրամադրում ենք «Երաշխիքային հավաստագիր», ինչով ապահովում ենք կատարված աշխատանքների բարձր որակը։

Աշխատելով միջազգային ստանդարտներին համապատասխան՝ կլինիկայի մասնագետները, բացի ատամնաբուժության մեջ արհեստավարժ լինելուց, տիրապետում են նաև օտար լեզուների, ինչը առավել հարմարավետ է դարձնում աշխատանքը օտարերկրյա այցելուների հետ Dental-Tourism-ի շրջանակներում։ 

Մեր առավելություններից է նաև բարեխիղճ աշխատանքը ՀՀ բոլոր ապահովագրական ընկերությունների հետ։ “Առողջության ապահովագրություն” ունեցող այցելուները, բացի վերոնշյալից, հնարավորություն ունեն օգտվել ծառայություններից՝ առավել ճկուն ժամանակացույցով։ 

Բժիշկներ՝
•   Իրինա Համբարձումյան
•   Աննա Այվազյան
•   Հարութ Վիզոեան
•   Ավետիս Չակմակեան
•   Շանթ Ռեզգո
•   Հայկ Ղանդիլյան
•   Աննա Հայրապետյան
•   Էդուարդ Հայրապետյան

Աշխատանքային օրեր և ժամեր՝

Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:00-20:00
Շբթ 09:00-18:00

Տնօրեն

Նաիրա Աբրահամյան

Նկարներ

Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center
Dentex Dental & Aesthetic Center

Ատամնաբուժարանը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

Ատամնաբուժական ծառայություններ՝

Թերապիա
•    Կարիեսի բուժում
•    Կարիեսի բարդությունների բուժում (էնդոդոնտիկ բուժում) 
•    Ատամների էսթետիկ վերականգնում
•    Կոմպոզիտային վինիրներ
•    Ատամների սպիտակեցում

Բերանի խոռոչի մասնագիտացված հիգիենա
•    Ատամնաքարերի և ատամնափառի հեռացում
•    Ատամների սպիտակեցում /քիմիական և ապարատային/
•    Կարիեսի կանխարգելիչ միջոցառումների համալիր ծրագիր

Օրթոպեդիա
•    Կերամիկական վինիրներ
•    Մետաղազուրկ կերամիկական պրոթեզներ
•    Ամբողջական կերամիկական պրոթեզներ
•    Մետաղակերամիկական պրոթեզներ
•    Բյուգելային պրոթեզներ ցանկացած բարդության
•    Ադհեզիոն կամրջաձև պրոթեզներ
•    Իմպլանտատների վրա պրոտեզավորում
•    Լրիվ շարժական պրոթեզներ
•    Պրոթեզների ստաբիլիզացիա ատամնային իմպլանտատների միջոցով 

Օրթոդոնտիա
•    Կծվածքի ուղղում

Վիրաբուժություն
•    Ատամնային իմպլանտացիա ցանկացած բարդության
•    Ոսկրային պլաստիկա
•    Ատամների մասնագիտացված հեռացում
•    Ամբուլատոր վիրաբուժություն ամբողջ ծավալով

Իմպլանտոլոգիա
•    Ատամների իմպլանտացիա

Պարադոնտոլոգիա
•    Պարոդոնտիտ
•    Գինգիվիտ
•    Պարոդոնտոզ

Մանկական ատամնաբուժություն
•    Կարիեսի կանխարգելում
•    Ատամների բնական փոսիկների զմրսում
•    Ատամների խորացված ֆտորացում
•    Կաթնատամների և մշտական ատամների բուժում

Ռենտգեն /օրտոպանտոմոգրամա/

Կոսմետոլոգիական ծառայություններն են՝

Դեմքի մաքրում՝
•    դասական
•    մեխանիկական 
•    կետային 
•    վակումային 
•    ալմազային 
•    ուլտրաձայնային

Ապարատային կոսմետոլոգիա ՝ 
•    Էլոս IPL SSR SHR
•    RF մաշկի լիֆտինգ
•    Բռաշինգ
•    Գալվանիկ
•    Ուլտրասոնիկ
•    Քոլ-հոթ սառեցում
•    Միկրոտոկային թերապիա
•    Դարսոնվալիզացիա
•    Էլոկտրոէպիլիացիա
•    Սարքային երիտասարդացում
•    Ֆոտոերիտասարդացում
•    Սարքային կուպեռոզի ցրում
•    Սպիների սարքային ցրում
•    Էլեկտրոկուագուլացիա

Պիլինգներ՝
•    Քիմիական
•    մեխանիկական
•    կորալային
•    նշաթթվային
•    հիալուրոնաթթվային
•    Էնզիմային
•    դեղին պիլինգ

Մերսում ՝
•    դեմքի /բուժական, ռելաքս, կետային/
•    լանջաբացվածքի
•    գլխի
•    Ժակե 

Ինյեկցիոն միջամտություններ՝
•    Մեզոթերապիա /դասական, նապպաժ, ռետրոգրադ ներարկում/
•    Բոտուլինոթերապիա
•    Ֆիլլերներ
•    Լիպոլիտիկ ներարկում
•    Դեմքի հիգիենա
•    Ակնեի բուժում
•    Ալոպեցիայի բուժում
•    Մաշկի հիվանդությունների ախտորոշում և բուժում /ռոզացեա, կուպեռոզ, մելազմա, դեմոդեկոզ և այլն/

Ոչ ինյեկցիոն մեզոթերապիա`
•    Միկրոդերմաբրազիա 
•    Ալգինատային թերապիա
•    Կոլագենային թերապիա
•    Պարաֆինոթերապիա
•    Խրոմոթերապիա
•    Մագնիսային թերապիա
•    Շուգարինգ մազահեռացում
•    Բիո էպիլիացիա
•    Հոնքերի ձևավորում և բիոֆիքսացիա
•    Ականջների դակում