«Դավիդյանց պոլիկլինկաներ»-ը հիմնադրվել է 2022 թվականին և հանդիսանում է «Դավիդյանց լաբորատորիաներ»-ի երկարամյա և հաստատուն գործելաոճի կրողը։ «Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ը հանրությանն է ներկայանում նոր ձևաչափով և նոր հնարավորություններով։ Մեզ մոտ կարևորվում է մատուցվող բժշկական բազմապրոֆիլ ծառայությունների որակը՝ հիմնվելով միջազգային ուղեցույցների և փորձառության վրա։ Կենտրոնը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, մեզ մոտ են աշխատում միջազգային վերապատրաստումներ անցած փորձառու մասնագետներ, ովքեր կարևորում են թիմային աշխատանքը, նվիրվածությունը և արդյունքը։
«Դավիդյանց պոլիկլինկաներ»-ն իր այցելուներին է առաջարկում բժշկական համալիր ծառություններ ամբուլատոր պայմաններում՝ հետագա դիսպանսեր հսկողությամբ:
Կենտրոնը մատուցում է հետևյալ ծառայությունները՝
Գործիքային հետազոտություններ՝
- Որովայնի խոռոչի օրգանների ՈՒՁՀ
- Վահանաձև գեղձի ՈՒՁՀ
- Փոշտի ՈՒՁՀ
- Փափուկ հյուսվածքների ՈՒՁՀ
- Կանանց գինեկոլոգիական օրգանների ուռուցքային հիվանդությունների ՈՒՁՀ
- Հղիների ՈՒՁՀ
- Էլեկտրասրտագրություն (ECG)
- Էխոսրտագրություն (EEG)
- Հոլտեր և զարկերակային ճնշման (BP) 24-ժամյա մոնիտորինգ
Լաբորատորիա՝
Մասնագիտացված կաբինետներ՝
Ծառայությունները մատուցվում են ինչպես վճարովի հիմունքներով, այնպես էլ՝ պետպատվերի շրջանակներում: