«Դալիմեդ»-ը ամբուլատոր բժշկական կենտրոն է, որտեղ համատեղված են ժամանակակից սարքավորումներն ու առաջատար մասնագետները։ Կենտրոնում հաշվի են առնված պացիենտի կոմֆորտի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Մեր կենտրոնում կարող եք անցնել գործիքային, լաբորատոր հետազոտություններ և միանգամից տեղում ստանալ խորհրդատվություն և բուժում նեղ մասնագետների կողմից։ Մենք մեր առաքելությունն ենք համարում համատեղել բարձրակարգ բուժումն ու արագ սպասարկումը՝ խնայելով պացիենտների ժամանակը։
Մենք ցանկանում ենք ստեղծել բժշկին դիմելու և պրոֆեսիոնալ բժշկական ծառայություններ ստանալու նոր մշակույթ, որտեղ չկան երկարատև հերթեր, այլ՝ առկա է պացիենտակենտրոն վերաբերմունք ու տրամադրող միջավայր։
Բժշկական կենտրոնն իրականացնում է նաև «ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉ» ծառայություն, որը ներառում է՝
«Դալիմեդ» բժշկական կենտրոնում ուլտրաձայնային հետազոտությունները կատարվում են գերժամանակակից Canon Aplio a 450 ուլտրաձայնային սկաների միջոցով, բարձրակարգ և փորձառու մասնագետների կողմից։
Լաբորատորիան հագեցված է գերմանական Roche և այլ առաջատար ապրանքանիշերի վերջին սերնդի լաբորատոր սարքավորումներով։
Լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություններ՝
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
«Դալիմեդ» բժշկական կենտրոնը համալրված է աշխարհահռչակ Canon Medical Systems ընկերության նոր սերնդի Applio a450 ուլտրաձայնային հետազոտության սարքավորմամբ: Այն աշխարհում լավագույն ուլտրաձայնային համակարգերից է, որն ունի նորագույն ակտիվ մատրիցային տվիչներ, որոնցից յուրաքանչյուրը ծածկում է սովորական երկու տվիչների հաճախականության տիրույթ։
«Դալիմեդ» բժշկական կենտրոնում գործում են միջազգային ստանդարտներին համապատասխան բարձրակարգ սրտաբանական ծառայություններ: Գործում է ինչպես սրտաբանի խորհրդատվություն, այնպես էլ՝ ֆունկցիոնալ ախտորոշման մի շարք մեթոդներ, ինչպիսին է ԷՍԳ-ն (Էխոսրտագրություն), որն իրականացվում է գերժամանակակից Aplio a450 ուլտրաձայնային սկաների միջոցով։
Բացի այդ իրականացվում է՝
Անհրաժեշտության դեպքում իրականացվում է արյան էլեկտրոլիտային և լիպիդային կազմի, սրտամկանի վնասման մարկերների գերճշգրիտ լաբորատոր հետազոտություն։
Գործում են նաև մանկաբույժի ծառայություններ: Կենտրոնում ամբուլատոր պայմաններում կատարվում են մանկաբուժական տարբեր պրոֆիլների խորհրդատվություններ, ախտորոշում (լաբորատոր և գործիքային հետազոտություններ) և բուժում:
Հասանելի են հետևյալ մանկաբուժական ծառայությունները՝
Իրականացվում են նաև ներարկումային կոսմետոլոգիայի ամենապահանջված ծառայությունները`
Բժշկական կենտրոնում իրականացվում են հետևյալ ուլտրաձայնային հետազոտությունները՝
«Դալիմեդ» բժշկական կենտրոնում գործում են հետևյալ ուրոլոգիական ծառայությունները`
«Դալիմեդ» բժշկական կենտրոնում առկա է նաև՝