Ցիտո բժշկական կենտրոն

Հրաչյա Ներսիսյան 14/1, 0014, Երևան, Հայաստան
Զաքյան 5, 0010, Երևան, Հայաստան

5-րդ փողոց 1-ին նրբանցք 3/1, գ. Մերձավան, համայնք Մերձավան, Հայաստան, 1139
Հասցե
+374 44 32 00 23
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ
www.citomed.am
Վեբ կայք

«Ցիտո» բժշկական կենտրոնը հիմնվել է 2007 թ.-ին՝ որպես լաբորատոր ախտորոշիչ կենտրոն և գործում է Զաքյան 5 հասցեում։ 2010 թվականին կենտրոնն իր առջև խնդիր դրեց հետազոտությունները կատարել ավելի արագ և համակարգված: 2011 թ.-ին այս խնդիրը լուծելու համար կենտրոնը համալրվեց Roche ֆիրմայի ժամանակակից ավտոմատացված անալիզատոր սարքերով, որոնք հնարավորություն տվեցին հետազոտությունների արդյունքները ստանալ և հաճախորդին տրամադրել ամենակարճ ժամկետում։ Ի դեպ, «Ցիտո» լատիներենից թարգմանաբար նշանակում է «շտապ»։

«Ցիտո» բժշկական կենտրոնում աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները, որոնք, հոգ տանելով հիվանդների առողջության մասին, ստեղծում են հնարավորինս հաճելի և փոխվստահության մթնոլորտ։

«Ցիտո» բժշկական կենտրոնը հագեցած է 3D/4D տեխնոլոգիայի «TOSHIBA Aplio 500platinum» ուլտրաձայնային համակարգով, որը վիզուալիզացիայի նորարարական տեխնոլոգիաների «Aplipure», «Aplipure+», «Differential THI», «Precision Imaging» շնորհիվ ապահովում է անթերի պատկերի ստացում՝ անկախ այցելուի մարմնակազմական առանձնահատկություններից և օրգանների տեղակայման խորությունից:

Գունավոր և սպեկտրալ դոպլերոգրաֆիայի մեթոդներից բացի, համակարգերում կիրառվում է նաև «Advanced Dynamic Flow» եզակի տեխնոլոգիան, որով կարելի է բարձր տարածական և ժամանակային վերլուծությամբ ստանալ անոթային հունի պատկերը` ընդհուպ մինչև մազանոթային ցանցը: «Aplio 500 platinum»-ը ունի հատուկ ծրագրեր` ներքին օրգանների որակական և քանակական փոփոխությունների գնահատման համար:

Դրանք են՝

Կոմպրեսիոն էլաստոգրաֆիան` հյուսվածքների էլաստիկության որակական և քանակական գնահատման համար («ELASTO Q»-ն ՈւՁՀ բնագավառում ամենանոր և ամենահեռանկարային մեթոդներից մեկն է, որի հիմքում ընկած է տարբեր հյուսվածքների էլաստիկության յուրահատկությունը)
Էխոկարդիոգրաֆիկ առանձնահատուկ ծրագրերը` հյուսվածքային դոպլերի ռեժիմում արդյունքների քանակական վերլուծության հնարավորությամբ։
Էլեկտրասրտագրությունը՝ լինելով ամենատարածված և ինֆորմատիվ մեթոդներից մեկը, հնարավորություն է տալիս ախտորոշելու անհապաղ սրտաբանական միջամտության կարիք ունեցող հիվանդությունները, ինչպիսիք են՝ սրտամկանի ինֆարկտը, պարոքսիզմալ տախիկարդիաները, հաղորդչականության խանգարումները և այլն: Էլեկտրասրտագրությունն անվտանգ է և մատչելի, ինչը հնարավորություն է տալիս կատարելու այն նաև տնային պայմաններում:

2015 թ.-ին բացվում է «Ցիտո» բժշկական կենտրոնի երկրորդ մասնաճյուղը Հրաչյա Ներսիսյան 14/1 հասցեում, որն իր առաքելությունն է համարում տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքներն օգտագործելով՝ կրթել հասարակությանը և ճիշտ ուղորդելով` զերծ պահել բազմաթիվ հիվանդությունների զարգացումներից՝ ապահովելով անվտանգ և ճշգրիտ բժշկություն:

Շարունակաբար ընդլայնվելով` 2020 թ․-ին բացվում է ևս մեկ ախտորոշիչ կենտրոն Գյումրի քաղաքում՝ Գ․Նժդեհի 6/56 հասցեում:

  

  

 

Այլ հասցեներ.

  • Զաքյան մասնաճյուղ 

ՀՀ, Երևան, Կենտրոն, Զաքյան 5

  • Գյումրի մասնաճյուղ

ՀՀ, Գյումրի, Գ Նժդեհի 6/56

Տնօրեն

Մարգարիտա Կարենի Գևորգյան

Նկարներ

Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն
Ցիտո բժշկական կենտրոն

Գործում են հետևյալ ծառայությունները՝

  • Թերապևտիկ
  • Էնդոկրինոլոգիա
  • Օրթոպեդիա և վնասվածքաբանություն
  • Ալերգոլոգիա
  • Գինեկոլոգիա
  • Մաշկաբանություն
  • Նյարդաբանություն
  • Ուրոլոգիա
  • Սեքսոլոգիա
  • Սրտաբանություն
  • Վարակաբանություն
  • Ռևմատոլոգիա
  • Տնային կանչ
  • Կոլոպրոկտոլոգիա
  • Գաստրոէնտերոլոգիա (Աղեստամոքսաբանություն)         
  • ԼՕՌ
  • Անոթային վիրաբուժություն

 

 

Լաբորատոր ախտորոշում 

  • Ընդհանուր կլինիկական լաբորատորիա
  • Իմունոլոգիական լաբորատորիա
  • Կենսաքիմիական լաբորատորիա
  • ՊՇՌ լաբորատորիա
  • Մանրէաբանական լաբորատորիա

Գործիքային ախտորոշում

  • Ուլտրաձայնային հետազոտություն
  • Էլեկտրասրտագրություն
  • Սպիրոմետրիա
  • Ուրոֆլոումետրիա
  • Էնդոսկոպիա
  • Դերմատոսկոպիա
  • Աուդիոմետրիա