«ԿարդիոԼայֆ» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2017 թ-ին: Կենտրոնի հիմնական նպատակն է աշխարհում մահացության հիմնական պատճառ հանդիսացող սրտանոթային հիվանդությունների վաղաժամ հայտնաբերումը, կանխարգելումն ու բուժումը։
Ինչու՞ ընտրել մեզ
Հիվանդությունների վաղաժամ ախտորոշումն ու գրագետ բուժումը հիվանդների արագ ապաքինման, հնարավոր բարդությունների կանխարգելման և կյանքի որակի բարձրացման հիմնական գրավականն են։
Տարեցտարի մեզ վստահող այցելուների քանակն ավելանում է՝ շնորհիվ մեր բուժանձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի, յուրաքանչյուր այցելուի նկատմամբ սրտացավ ու հոգատար վերաբերմունքի։
Մեր ծառայությունները
1. Սրտաբանական ծառայություն
2. Ներզատաբանական ծառայություն
3. Նյարդաբանական ծառայություն
4. Թերապևտիկ ծառայություն
5. Գրծիքային ախտորոշիչ հետազոտություններ
• էՍԳ (էլեկտրասրտագրություն)
• ԷԽՈՍԳ
• 24-ժամյա հոլտեր հետազոտություն
• Ծանրաբեռնվածության տրեդմիլ թեստ
• ԶՃ 24 ժամյա մոնիտորավորում
• Սպիրոմետրիա
6. Ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային) ծառայություն
• Որովայնի խոռոչի օրգանների ՈՒՁՀ
• Փոքր կոնքի խոռոչի օրգանների ՈՒՁՀ
• Վահանաձև գեղձի և ռեգիոնար ավշային հանգույցների ՈՒՁՀ
• Կրծքագեղձի ՈՒՁՀ
• Անոթների դուպլեքս հետազոտություն (ստորին վերջույթների անոթների, վերին վերջույթների անոթների, էքստրակրանիալ անոթների)
• Հոդերի ՈՒՁՀ
• Թոքերի ՈՒՁՀ