Կարդիոլաբ

ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2, 303
Հասցե
+374 11 99 11 80
+374 33 99 11 88
+374 44 99 11 88
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

«CardioLab» բժշկական կլինիկան, որը հիմնադրվել է 2024 թվականին, մասնագիտացված է սրտի ժամանակակից խնամքի մեջ, որը առաջնահերթություն է տալիս ձեր առողջական բարեկեցությանը։ Մենք առաջարկում ենք ծառայությունների լայն շրջանակ մեծահասակների և երեխաների համար՝ սկսած սիրտանոթային խորհրդատվություններից և սրտի զննումներից մինչև համապարփակ առողջության ստուգումներ և առաջադեմ մոնիտորինգի լուծումներ։

Մեր տեսլականն է` ապահովել Հայաստանում լավագույն որակի սիրտ-անոթային խնամք՝ նորարարական մոտեցումների, ամբողջական մոտեցման և համապարփակ լուծումների միջոցով:

Մեր առաքելությունն է՝ բոլոր սիրտանոթային հիվանդություններով ընդունված պացիենտներին առաջարկել նորարարական, գիտականորեն հիմնավորված և անհատականացված խնամք: Մենք ձգտում ենք բարելավել յուրաքանչյուր պացիենտի բուժման ուղին՝ ապահովելով հոգատար խնամք, բարձր իրազեկվածություն, ինչով կնպաստենք Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների բեռի նվազեցմանը: Մենք կիրառում ենք արևմտյան ստանդարտների և պրոտոկոլների վրա հիմնված, ապացուցահեն մոտեցումներ՝ պացիենտների կյանքի տրողությունը, հիվանդացությունը և որակը բարելավելու նպատակով: Այդ նպատակով շարունակաբար իրականացվում են մասնագիտական քննարկումներ և խորհրդատվություն արտասահմանյան հանրահայտ կլինիկաների բժիշկների և բուժաշխատողների հետ։ Մեր արժեքներն են՝ որակ, պրոֆեսիոնալիզմ, նորարարություն, պացիենտակենտրոն մոտեցում, հոգատարություն, անհատականացված խնամք, համագործակցություն և համախմբվածություն, պատասխանատվություն, ազնվություն, ներառականություն, գիտելիք, շարունակական մասնագիտական զարգացում:  

Մեր ռազմավարական ուղղությունները՝

Կլինիկական սիրտ-անոթային բժշկություն:
Գիտահետազոտական գործունեություն:
Պացիենտի
իրազեկվածության բարձրացում:

Տնօրեն

Տաթևիկ Հովակիմյան

Նկարներ

Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ
Կարդիոլաբ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • մանկական և մեծահասակների սրտաբանական, առիթմոլոգիական, անոթային, վիրաբուժական, ներզատաբանական, նյարդաբանական, թերապևտիկ, գաստրոէնտերոլոգիական, հոգեբանական խորհրդատվություն,
  • էխոկարդիոգրաֆիա՝ մանկական, մեծահասակների և ֆետալ (պտղի սրտի),
  • էլեկտրասրտագրություն,
  • հոլտեր մոնիտորինգ,
  • իրական ժամանակում մինչև 30-օրյա տելեմոնիտորինգ,
  • ենթամաշկային սրտային մոնիտորների իմպլանտացիա,
  • պատահարների ձայնագրում,
  • մագիտրալ անոթների դուպլեքս հետազոտություն,
  • սթրես թեստ (ԷՍԳ և ԷխոՍԳ),
  • 6 րոպե քայլքի թեստ,
  • ուլտրաձայնային հետազոտություն,
  • սրտաբանական զննում և ռիսկի գնահատում,
  • արտահիվանդանոցային հսկողություն և սիրտ-անոթային հիվանդությունների կառավարում:

 

Արփինե Ռոբերտի Սիմոնյան

Թերապևտ, Գաստրոէնտերոլոգ

Կարինե Սոսի Ստեփանյան

Թոքաբան, Ընտանեկան բժիշկ