«Բլադ Սելս»-ը բարձրակարգ, բազմապրոֆիլ լաբորատորիաների ցանց է:
Կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականին՝ Արման Հովհաննիսյան և Արաքսյա Գրիգորյան ամուսինների կողմից՝ որպես ախտորոշիչ լաբորատորիաներ և բժշկական առանձին մասնագիտացված կաբինետներ: «Բլադ Սելս» լաբորատորիաներում արդի մեթոդներով իրականացվում են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ՝ այդ ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների կողմից արտադրված ավտոմատ սարքավորումների միջոցով: Ծառայությունները մատուցվում են հմուտ, բարձր մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների կողմից: Լաբորատորիաների աշխատանքը ղեկավարում է բժիշկ-լաբորանտ, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դասախոս Արաքսյա Գրիգորյանը: Ներդրված հատուկ աշխատանքային մեխանիզմների ու ծրագրային ապահովման շնորհիվ՝ կարճ ժամկետներում ու բարձր ճշգրտությամբ կատարվում են ցանկացած ծավալի լաբորատոր հետազոտություններ՝ արդյունքները տրամադրվում են սեղմ ժամկետներում: Կազմակերպությունը ամբողջ ծավալով 24ժամ 7 օր լաբորատոր ախտորոշման ծառայություններ է մատուցում Ուիգմոր Կանանց Երեխաների Համար Հիվանդանոցում, Մոր ԵՎ Մանկան Առողջության Պահպանման Գիտահետազոտական Կենտրոնում, Ուիգմոր Քլինիքում, Ժամանակակից Վիրաբուժության Կլինիկայում: Պայմանագրային հիմունքներով լաբորատոր ծառայություններ է իրականացնում նաև շատ այլ բժշկական կազմակերպությունների համար: «Բլադ Սելս»-ը դինամիկ զարգացող կազմակերպություն է և իր գործունեության կարճ ժամանակահատվածի ընթացքում հասցրել է մեծացնել ծառայությունների մատուցման աշխարհագրությունը, կարողացել է շահել բազում այցելուների և գործընկեր կազմակերպությունների վստահությունը: «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնը հանդիսանում է ԵՊԲՀ «Կլինիկական Լաբորատոր Ախտորոշման» ամբիոնի բազա: Կենտրոնում կազմակերպվում և իրականացվում են մասնագիտական դասընթացներ, գիտագործնական սեմինարներ:
Բլադ Սելսն ունի հետևյալ լաբորատոր կառուցվածքը՝
- Կլինիկական լաբորատորիա
- Կենսաքիմիական լաբորատորիա
- Իմունաբանական լաբորատորիա
- Շճաբանական լաբորատորիա
- Բջջաբանական լաբորատորիա
- Մանրէաբանական լաբորատորիա
- Գենետիկական լաբորատորիա

Մեր մասնագետները՝
- Արաքսյա Սարիբեկի Գրիգորյան- «Բլադ Սելս» լաբորատորիաների վարիչ
- Զառա Մկրտչյան- Լաբորատոր մենեջեր
- Գոհար Աբրեյան-Լաբորատոր մենեջեր
- Դիանա Սիմոնյան-Լաբորատոր մենեջեր
- Ագնեսա Ավետիքյան-Բժիշկ-էնդոկրնոլոգ
- Դիանա Դաշտոյան-Բժիշկ-լաբորանտ
- Աննա Հակոբյան-Բժիշկ-լաբորանտ
- Վիկտորիա Աղաջանյան-Բժիշկ-լաբորանտ
- Մանե Ենգիբարյան-Բժիշկ-լաբորանտ
- Տաթև Գևորգյան-Բժիշկ-լաբորանտ
- Արմինե Նիկողոսյան-Բժիշկ-լաբորանտ
- Նոնա Մադանցյան-Բժիշկ-լաբորանտ
- Լիլիթ Դանիելյան-Բժիշկ-լաբորանտ
- Նվարդ Գրիգորյան-Բժիշկ-լաբորանտ
- Աիդա Մկրտումյան-Բժիշկ-լաբորանտ
- Տաթև Բայրամյան-Բժիշկ-լաբորանտ
- Անուշ Սահակյան- Բժիշկ-լաբորանտ
- Սինարա Պապյան- Բժիշկ-լաբորանտ
- Արթուր Չոփուրյան- Մաշկավեներաբան
- Էդուարդ Ավագյան- Մաշկավեներաբան
- Հասմիկ Հովհաննիսյան- Սրտաբան
Հիմնադիր
Արման Հովհաննիսյան
Ծառայություններ `
Լաբորատոր ախտորոշում
- ՊՇՌ (PCR)
- Թրոմբոգոյացման ժառանգական գործոններ
- Ֆոլաթթվի մետաբոլիզմ
- Բջջաբանական հետազոտություններ
- ԴՆԹ-հոսքի տեխնոլոգիա (DNA-flow technology)
- Մարդու պապիլոմավիրուսների հայտնաբերում
- Աղեստամոքսային թեստեր
- Քիթ ըմպանային ինֆեկցիաների արագ հայտնաբերում
- Ինֆեկցիաների հայտնաբերում
- Մանրէաբանական հետազոտություններ
- Մակաբույծների և հելմինտների հայտնաբերում
- Հորմոններ
- Սկրինինգային թեստեր
- Ուռուցքային մարկերներ
- Ալերգեններ
- Իմունոգլոբուլիններ
- Արյան կլինիկական հետազոտություններ/ արյան խումբ, ռեզուս գործոն
- Կլինիկական հետազոտություններ
- Տղամարդու առողջություն
- Կենսաքիմիական հետազոտություններ
- Ռեվմատոլոգիական և աուտոիմունային հետազոտություններ
- Էլեկտրոլիտներ և միկրոէլեմենտներ
- Լիպիդային փոխանակություն
- Մետաբոլիզմ
- Անեմիաներ
- Վիտամիններ
- Ոսկրային մարկերներ
- Կոագուլոգրամմա
- Կարդիո թեստեր
- Մեզի կլինիկական և կենսաքիմիական հետազոտություններ
Ուլտրաձայնային հետազոտություններ
- Վահանաձև գեղձի ՈՒՁՀ
- Կրծքագեղձի ՈՒՁՀ
- Որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածքի ՈՒՁՀ
- Միզասեռական ուղիների ՈՒՁՀ
- Փափուկ հյուսվածքների ՈՒՁՀ
- Գինեկոլոգիական, մանկաբարձական ՈւՁՀ (սքրինինգ, օրգանոգենեզ, դոպլեր)
- Էքստրակրանիալ (պարանոցի) անոթների դոպլեր, դուպլեքս հետազոտություն
- Վերին վերջույթների դուպլեքս հետազոտություն
- Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն
- Էխոսրտագրություն
Մասնագիտացված կաբինետներ
- Գինեկոլոգիական
- Էնդոկրինոլոգիական
- Մաշկավեներաբանական
- Սրտաբանական
Սարյան 25 և Ներսիսյան 10/7 հասցեներում գործող «Բլադ Սելս» լաբորատորիաներն աշխատում են 24/7 գրաֆիկով։