2013 թվականից Արագածոտնի մարզի Կոշ գյուղական համայնքում իր գործունեությունը սկսեց նորակառույց և նորագույն սարքավորումներով հագեցած "Արմենակ և Աննա Թադեոսեանների Բժշկական Կենտրոնը", որը կառուցվել է Սփյուռքահայ հայտնի բարերար Ռազմիկ Թադէոսեանի կողմից իրականացրած բարեգործական ծրագրի շջանակներում: Բժշկական կենտրոնը նպատակ ունի ապահովել Կոշ գյուղի և շրջակա շուրջ 28 գյուղերի բնակչության բուժսպասարկումը:
Բժշկական կենտրոնի կարևորագույն խնդիրն է՝ իրական ժամանակում ախտորոշումը և բուժման բարձր որակը առողջապահության միջազգային չափանիշներին համապատասխան: Համագործակցությունը Երևան քաղաքի առաջատար բուժհաստատությունների և առողջապահական կառույցների հետ նպաստում է բուժսպասարկման անընդմեջ զարգացմանը և մատուցած ծառայությունների ընդլայնմանը բժշկագիտության վերջին նվաճումներին համահունչ:

Տնօրեն
Զավեն Աղասիի Քոլոյան
"Արմենակ և Աննա Թադէոսեանների Բժշկական Կենտրոնիում" գործում են հետևյալ կաբինետները՝
- Ընդհանուր թերապիա
- Մանկաբուժություն
- Սրտաբանություն
- Գինեկոլոգիա
- Ուրոլոգիա
- Նյարդաբանություն
- Ակնաբուժություն
- Ռեաբիլիտացիա
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Օրթոպեդիա
- Ալերգոլոգիա
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժական ստոմատոլոգիա
- Թերապևտիկ ստոմատոլոգիա
Ախտորոշիչ ծառայությունները ընդգրկում են՝
- Թվային ռենտգեն հետազոտություն
- Էլեկտրոսրտագրություն
- Էխոսրտագրություն
- Ուլտրաձայնային հետազոտություն
- Գաստրոսոպիա
- Լաբորատոր ախտորոշում
- Սպիրոմետրիա
- Իմունիզացիա
- Աուտոռեֆրակտոմետրիա
- Ռեկտոսկոպիա
Վիրաբույժ (ողնաշարի), Վնասվածքաբան-օրթոպեդ