Արաբկիր Բժշկական Համալիր

Մամիկոնյանց փ., 30 շ., 0014, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 236 883 /1111/
Հեռախոս
[email protected]
Էլ. փոստ

Արաբկիր Բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը (ՙԱրաբկիր" բժշկական համալիր) Հայաստանում ամենախոշոր մանկաբուժական համալիրն է, որտեղ իրականացվում է լայնածավալ բժշկական գործունեություն, տրամադրվում են բազմաթիվ ծառայություններ, այդ թվում մանկակական տարբեր հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում և բուժում, շարունակական հսկողություն, հոգեբանասոցիալական և վերականգնողական ծառայություններ: Որպես երրորդային մակարդակի բազմամասնագիտական բժշկական հաստատություն` համալիրը յուրաքանչյուր տարի բժշկական օգնություն է տրամադրում Հայաստանի հազարավոր երեխաների (նորածինների, մանուկների և դեռահասների):
Բժշկական համալիրում աշխատում են Հայաստանում և արտասահմանում վերապատրաստված հմուտ և փորձառու մասնագետներ, որոնք որակյալ ծառայություններ են մատուցում երեխաների և նրանց ընտանիքների նկատմամբ տածած խորը գթասրտությամբ: Բարեգործների աջակցության և գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Բժշկական համալիրն ապահովված է ժամանակակից սարքավորումներով:
Բժշկական համալիրի կողմից առաջարկվող ծառայությունների շարքում են մեծահասակների համար նախատեսված ծառայություններ` ուրոլոգիա և ընդհանուր վիրաբուժություն, նեֆրոլոգիա և երիկամի փոխպատվաստում, լաբորատոր ախտորոշում: Այստեղ են տեղակայված նաև դիսպանսեր կենտրոններ` քրոնիկ ուրոլոգիական և վիրաբուժական, երիկամային, բրոնխիալ ասթմայով և ալերգիկ այլ հիվանդություններով, սուրդոլոգիական, պարբերական հիվանդությամ, գաստրոէնտերոլոգիական և հեպատոլոգիական, էպիլեպսիայով, էնդոկրինոլոգիական և շաքարային դիաբետով երեխաների շարունակական հսկողության և վարման համար: Համալիրում գործում է նաև շտապ բուժօգնության ծառայություն անհետաձգելի դեպքերին արձագանքելու համար:
Համալիրը մի շարք վերականգնողական ծառայություններ է տրամադրում նաև Հայաստանի շրջաններում` բժշկական օգնությունը, խնամքը և մեր փորձառությունը հասանելի դարձնելով մարզերում բնակվող երեխաների համար: Մեր, Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնները, որոնք գործում են Վանաձոր, Սպիտակ, Գյումրի, Արմավիր, Գավառ, Իջևան, Արտաշատ քաղաքներում, Ձեզ կընդունեն երկուշաբթի-ուրբաթ օրերը ժ. 9.00-16.45.

Մեր առաքելությունը

Արաբկիր Բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի (Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ) առաքելությունն է պահպանել երեխաների և դեռահասների առողջությունը, ապահովել նրանց հիվանդությունների կանխարգելումը, զարգացման և առողջական խնդիրների վաղ հայտնաբերումն ու բուժումը:

Բաժանմունքներ

  • Կրծքային հասակի երեխաների բաժանմունք
  • Օտոլարինգոլոգիայի բաժանմունք
  • Վարակիչ հիվանդությունների բաժանմունք
  • Մանկաբուժական բաժանմունքներ
  • Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք
  • Հեմոդիալիզի բաժանմունք
  • Նեֆրոլոգիայի բաժանմունք
  • Ուրոլոգիայի բաժանմունք
  • Վիրաբուժության բաժանմունք

Համագործակցություն

Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ գործընկերներն են`

  • ՍԵՄՌԱ Պլյուս հիմնադրամ, Շվեյցարիա
  • ՆԱՖ Ասոցիացիա, Բելգիա
  • Ուղիղ օգնություն ընկերակցություն, Հայաստան
  • Ուղիղ օգնություն ընկերակցություն (VAD), Շվեյցարիա
  • Միացյալ հայկական հիմնադրամ, ԱՄՆ 
  • Հայ բժիշկների միություն, Գերմանիա 
  • Նեֆրոլոգների միություն, Շվեյցարիա
  • Գյոթինգենի Ջորջ – Օգյուստ համալսարանական հիվանդանոց, Գերմանիա
  • ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն
  • ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (UNICEF)
  • Առաքելություն Արևելք Հայաստան
  • Պորանտրուի ռեգիոնալ հիվանդանոց, Շվեյցարիա
  • ՕԼԳԱ հիվանդանոց, Գերմանիա
  • Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ, Ֆրանսիա
  • Օգնություն Հայաստանին բարեգործական հիմնադրամ, Լոնդոն
  • Էքսպերիմենտալ ուրոլոգիա, Բոնի համալսարան, Գեմանիա
  • Անտվերպենի համալսարանական հիվանդանոց, Բելգիա
  • AmeriCares, ԱՄՆ
  • Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց, Շվեյցարիա
  • Սիլագ – ինտերնեշնլ, Շվեյցարիա
  • Նատալի հիմնադրամ, Շվեյցարիա
  • Պրոֆեսոր Ռեմո Լարգո, Շվեյցարիա
  • Վո կանտոնի համալսարանական հիվանդանոց, Շվեյցարիա

Տնօրեն

Սերգեյ Արայի Բաբլոյան

Նկարներ

Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
Արաբկիր Բժշկական Համալիր
  •     Ալերգոլոգիա
  •     Սուրդոլոգիա
  •     Երեխայի զարգացման գնահատում
  •     Մաշկաբանություն
  •     Ախտորոշիչ ծառայություններ
  •     Էնդոկրինոլոգիա/ շաքարային դիաբետ
  •     ԼՕՌ ծառայություն
  •     Պարբերական հիվանդություն
  •     Գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա
  •     Գինեկոլոգիա
  •     Հեմոդիալիզ և երիկամի փոխպատվաստում
  •     Հոգեբանասոցիալական ծառայություն
  •      Ինտենսիվ թերապիա/վերակենդանացում
  •     Միկրովիրաբուժություն և պլաստիկ վիրաբուժություն
  •     Նեֆրոլոգիա
  •     Նյարդաբանություն և էպիլեպտոլոգիա
  •     Թոքաբանություն
  •     Վերականգնողական ծառայություն
  •     Ռևմատոլոգիա
  •     Ատամնաբուժություն
  •     Վիրաբուժություն
  •     Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
  •     Ուրոլոգիա
     

Արաբկիր բժշկական համալիրում գործում են որակյալ բժշկական խնամքն ու սպասարկումը համալրող մի շարք աջակցություն տրամադրող ծառայություններ:

  • Հոգեբանասոցիալական ծառայություն
  • Խաղասենյակ
  • Հիվանդանոցային դպրոց
  • Հիվանդի ընտանիքի տուն
  • Ապարանի ամառային առողջարանային ճամբար