1976թ. հունիս-հուլիս ամիսներին հին հիվանդանոցը տեղափոխվել է նոր կառուցված մասնաշենք, որի գլխավոր բժիշկն էր Սերգեյ Ումրշադյանը, այնուհետև՝ Լյովա Գրիգորյանը: Նոր հիվանդանոցն ապահովված է անհրաժեշտ սարքավոումներով: 1996թ. հոկտեմբերի 1-ից հիվանդանոցը բաժանվել է 2 մասի՝ պոլիկլինիկա, որի տնօրեն էր նշանակվել Իսա Ալոյանը, իսկ հիվանդանոցային հատվածում՝ Արամ Գալստյանը: 1999թ. նոյեմբերից հիվանդանոցի տնօրենն էր Հայկ Շմավոնյանը: 2007թ. նորից վերամիավորվելու արդյունքում վերանվանվեց «Ապարանի բժշկական կենտրոն»: Առ այսօր գործադիր տնօրենն է Հայկ Շմավոնյանը: «Ապարանի բԺշկական կենտրոնը» հիմնովին վերանորոգվել է 2009թ. Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և համալրվել արդի բժշկական սարքավորումներով: