Հայաստանի լավագույն բժշկական կենտրոններից:
Հիմնադրվել է 2019 թ. օգոստոսի 3-ին: Հիմնադրման օրվանից Աջափնյակ բժշկական կենտրոնի տեսլականն էր՝ լինել բարձրորակ բժշկական ծառայություններ մատուցող առաջատար կենտրոններից մեկը։
Կենտրոնի հիմնական գրավչությունը ՝
Բժշկական կենտրոն, որտեղ բուժման արդյունքները և որակը խստագույնս վերահսկվում է` համակարգելով կլինիկական փորձագետների աշխատանքի ընթացքը:
Կենտրոնը արժանացել է միջազգային ISO9001:2015 սպասարկման որակի վկայականի։
- Առանձին ուշադրություն են դարձնում սպասարկման որակի մշտական բարելավմանը՝ ընդունարանից մինչև վիրաբուժական ստացիոնար:
- Կենտրոնը ապահովում է մեկ պատուհանի սկզբունքը, որտեղ բուժառուն կարող է ստանալ բազմաթիվ բժշկական ծառայություններ՝ պոլիկլինիկայից, մինչև բարդագույն վիրահատությունների և քիմիոթերապիայի ստացում։ Ի դեպ այս ամենը կատարվում է պետպատվերով, ապահովագրական, և վճարովի սկզբունքով։
- Կենտրոնում անկախ բուժառուի կարգավիճակից, հետազոտությունները և բուժումը իրականացվում են մայրքաքաղաքի լավագույն մասնագետների կողմից, իսկ բուժման ընթացքոը վերահսկվում է Կենտրոնի ղեկավարի կողմից։
- Բուժման արժեքները մշտապես պահպանվում են նվազագույն, որի շնորհիվ այստեղ հմուտ մասնագետների մոտ բուժման նպատակով չի պակասում օտարերկրյա բուժառուների հոսքը։
Կենտրոնի առաքելությունը առողջապահության ոլորտում որակ և անվտանգություն ապահովելն է, իսկ նվիրվածությունը բժշկական կենտրոնին, գործընկերների և բժիշկների թիվ մեկ նպատակն է, որը բոլորը ձգտում ենք իրականացնել ամեն օր։
Աջափնյակ Բժշկական Կենտրոնն ունի բժշկական սպասարկման յուրահատուկ «ՁԵՌԱԳԻՐ», որտեղ տրամադրում են բարձրորակ բժշկական ծառայություններ, անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտին, խորհրդատվություն բանիմաց և փորձառու մասնագետների կողմից։
Կենտրոնում համակարգված են բոլոր տեսակի նեղմասնագիտական թերապևտիկ, վիրաբուժուկան և ժամանակակից ախտորոշիչ բաժանմունքներ, ինչպես նաև առկա են ամբուլատոր- պոլիկլինիկական, ստացիոնար և տնային կանչի ծառայություններ։
Աջափնյակ Բժշկական Կենտրոնը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ։
Վիրահատությունները, զննումներն ու խորհրդատվություններն իրականացվում են նաև ապահովագրական ծառայություններից օգտվող բոլոր շահառուների համար։
Պետպատվերի շրջանակում Աջափնյակ Բժշկական Կենտրոնի շահառուները կարող են դիմել հետևյալ վիրահատական ծառայությունների համար՝
Պետպատվերի շրջանակներում հնարավոր է նաև կցագրվել կենտրոնի պոլիկլինիկայում և ստանալ անվճար պոլիկլինիկական ծառայություններ։ Մեր պոլիկլինիկան հագեցած է որակյալ մասնագետներով և հարմարավետ պայմաններով։
Կցագրումը հասանելի է յուրաքանչյուր աշխատանքային օր, ինչպես նաև հնարավոր է իրականացնել առցանց՝ առանց հերթում սպասելու։
Աջափնյակ Բժշկական Կենտրոն` տեղ, որտեղ ապահովված են ամենահարմարավետ պայմանները պացիենտի պատշաճ և լիարժեք բուժման համար։
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկուշաբթի – Ուրբաթ՝ 09:00 – 18:00
Շաբաթ՝ 09:00 – 16:30