Վարժությունները մեզ ուժեղ, երջանիկ ու առողջ են դարձնում, սակայն դրանք երբեմն ցավի պառճառ են դառնում: Մկանացավը սովորաբար սկսվում է վարժությունների նոր խումբ սկսելուց կամ հին մարզման ձևը փոփոխելուց հետո: Բանն այն է, որ մկանները սովորականից շատ ձգելու դեպքում մկանաթելերում միկրոսկոպիկ պատռվածքներ են առաջանում: Արդյուքնում առաջանում է ձգվածության զգացում ու ցավ: Այս ժամանակավոր վիճակն անվանում են մկանների հետաձգված ցավոտություն: Իրականում, սրա հետևանքով մկանները ամրանում են վերականգնելով միկրոպատռվածքները:

Զարմանալիորեն, բոլորովին պարտադիր չէ լուրջ վարժություններ կատարել այս ախտանիշը ունենալու համար:Այն կարող է առաջանալ ցանկացած դեպքում, երբ Ձեր մկանները կատարում են գործողություն , որին սովոր չեն, հատկապես գործողություններ, որոնց հետևանքով դրանք կծկվում և երկարում են:

Բարեբախտաբար, վիճակն անցնում է 5 օրվա ընթացքում: Ցավը կարող են մեղմացնել հասարակ տնային միջոցները, ինչպիսին սառցե պարկերն են:

 

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Նյութը՝ Blog.zocdoc.com