ֆոբիաների առաջացման պատճառները դեռևս մինչև վերջ ուսումնասիրված չեն:
Ֆոբիաները` որպես կանոն, սկսում են ձևավորվել դեռահաս տարիքում, քանի որ երեխաները, շատ երևույթներին չկարողանալով բացատրություն տալ, վախենում են դրանցից:
Երբեմն նման վախերը մնում են մարդկանց մոտ և մեծ տարիքում, արդեն անկախ նրանց գիտելիքներից ու գիտակցությունից



Ֆոբիայի առաջացման պատճառ կարող են լինել ոչ միայն անձնական ապրումներն, այլև հասարակական խնդիրները, որոնց պատճառով մարդը կորցնում է իր վստահությունը վաղվա օրվա նկատմամբ և իրեն անպաշտպան է զգում:


Բոլոր   հիմնված  վախերը  ակտիվ են և մարդը միշտ  փնտրում  է  ուղիներ  դրանցից  ազատվելու համար:


ֆոբիաները երբեմն հնարավոր է հաղթահարել պատահաբար կամ կամքի ուժով, սակայն խորհուրդ չի տրվում փորձել ինքնուրույն ազատվել ֆոբիաներից, քանի որ սխալ քայլերը կարող են մարդուն լուրջ վնաս հասցնել:


ֆոբիայի բուժմամբ պետք է զբաղվի հոգեբանը, և միայն հոգեբանը կարող է ասել, թե ինչպես հաղթահարել կոնկրետ ֆոբիան:
Բուժման ունիվերսալ միջոց գոյություն չունի, քանի որ ֆոբիաները շատ տարբեր են, և ամեն մարդու մոտ տարբեր ձևերով են արտահայտվում, այս պատճառով էլ ամեն մի դեպք պահանջում է անհատական մոտեցում:


Այսուհանդերձ, մինչև բժշկին դիմելու որոշում ընդունելը հոգեբանը ֆոբիաներով տառապող մարդկանց խորհուրդ է տալիս անել հետևյալ թեստ-վարժությունը, որն անշուշտ կարող է թեթևացնել նրանց վիճակը և նույնիսկ ազատել անիմաստ վախերից. օրը երկու անգամ, տանը միայնակ լինելով, մեջքը ուղիղ՝ աթոռին նստած, բարձրաձայն պատմել ինքնակենսագրությունը՝ հատկապես սիրած և չսիրած բաները:
Այս վարժությունը գիտակցական մակարդակ է դուրս բերում մարդու թաքնված վախերը և ֆոբիաները: