Երեխան ունի ֆիզիկական, հոգեկան բռնությունից, վիրավորանքներից կամ շահագործումից պաշտպանված լինելու իրավունք: Երեխային հարվածել, նշանակում է խախտել նրա իրավունքները:
Ֆիզիկական պատիժը շատ ծնողներ համարում են ամենաարդյունավետը, սակայն իրականում, այն պարզապես ամենապարզ ու նույնիսկ հարմարն է, չէ՞ որ զայրույթ արտահայտելը բնական է բոլոր մարդկանց համար, իսկ ահա անհրաժեշտության դեպքում այդ զայրույթը զսպելը, երեխային հանգիստ բացատրելը, թե ինչու՞մ է նա թերացել, նրա ուշադրությունը շեղելը, նրա հանդեպ հարգանք ու ըմբռնում ցուցաբերելը լուրջ ջանքեր են պահանջում: 
 
Ինչպե՞ս է ֆիզիկական պատիժն ազդում երեխայի վրա
 
Երեխան արագ սովորում է վախենալ ոչ թե նրանից, որ վատ արարք է թույլ տալիս, այլ հենց պատժից: Այսինքն մեծահասնակները հնարավորություն են ստանում կառավարել երեխայի վարքը միայն հենց այդ պահին, վախի միջոցով, որն այնուհետև այս կամ այն ձևով հետապնդելու է նրան ամբողջ կյանքի ընթացքում:
Վախը այն մարդու հանդեպ, ում երեխան սիրում է և ումից կախված է, երեխայի մոտ նևրոզ է ձևավորում: Սա հետևանք է ունենում հետագայում շրջապատի հետ սերտ շփֆելու նրա ունակության վրա, իջեցնում է ինքնագնահատականը:
Քանի որ ապտակների մեծամասնությունը ծնողների ինքնակառավարման պակասի հետևանք է, նրանք մեխանիկորեն կորցնում են երեխայից ինքնակառավարում պահանջելու իրավունքը:
Վիրավորել և նվաստացնել չի կարելի ոչ մի պարագայում: Երեխայի հանդեպ բռնություն կիրառելով՝ մեծերը օգտվում են ուժեղի իրավունքից:Այս դեպքում, երեխան հիմնականում չի հասկանում՝ ինչի համար են իրեն պատժում, սակայն գիտակցում է ''Ուժեղը ճիշտ է'':
 
Այսպիսի պատժամիջոցների հոգեբանական հետևանքները տարբեր կարող են լինել:
Ինչքան փոքրիկ է երեխան, այնքան մեծ է հավանականությունը , որ ծեծի հետևանքով նրա մոտ կառաջանա ֆիզիկական, հոգեկան, խոսքի զարգացման դանդաղում, նևրոզներ:
Երեխային սկսում է թվալ, որ ագրեսիան մարդկանց հետ վարվելու ձև է և նորմալ է ագրեսիվ լինելը:
 
Իսկ առհասարակ, ե՞րբ և ինչպե՞ս է պետք պատժել երեխային.
 
  • Պատժի հիմք կարող են հանդիսանալ միայն հետևյալ արարքները` ընտանիքի շահերի գիտակցված ոտնահարումը, խելամիտ խահանջին չենթաչկվելը, անփույթ վերաբերմունքը իրերի հանդեպ, շրջապատող մարդկանցից մեկին վիրավորելը կամ վնասելը, կոպտությունը:
  • Որպեսզի երեխան ընկալի պատիժը, այն պետք է արդարացի լինի
  • Պատիժը չպետք է չափազանց հաճախ լինի, այլապես երեխ սովորում է դրան և դառնում անտարբեր ծնողների գործողություններ հանդեպ:
  • Պատժից հետո պետք է մոռանալ դեպքի մասին
  • Չի կարելի պատժել երեխային, երբ նա հիվանդ է, քնելուց առաջ, քնից հետո, խաղի ընթացքում, ֆիզիկական կամ հոգեկան տրավմայից անմիջապես հետո:
  • Չի կարելի պատժել երեխային, երբ նրա մոտ ինչ –որ բան չի ստացվում, սակայն նա ջանք է գործադրում:
  • Մի պատժեք երեխային երբ ինքներդ վրդովված եք, հիվանդ :
  • Պատիժը չպետք է երեխայի առողջությանը վնաս պատճառի
  • Մի արարքի դիմաց, մի պատիժ:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am