Որոշ հիվանդների մոտ ոչ ստերոիդային հակաբորբոքային (ՈՍՀԲ) դեղամիջոցների օգտագործումը մեծացնում է շողացող առիթմիայի առաջացման ռիսկը: Այս դեղորայքը դեղատնից ձեռք են բերում առանց դեղատոմսի:
Սրտաբանները վաղուց արդեն կապ էին նկատել ՈՍՀԲ-ի օգտագործման և սիրտանոթային համակարգի խնդիրների առաջացման ռիսկի բարձրացման, ու արդեն առկա հիվանդությունների ընթացքի վատացման միջև: Որոշ տեսությունների համաձայն՝ ՈՍՀԲ դեղամիջոցների պարբերաբար օգտագործումը հանգեցնում է ինֆարկտի և ինսուլտի:
1999-2009 թվականների ընթացքում 32.602 հիվանդների հետազոտությունների արդյունքում, որ հրապարակվել է British Medical Journal-ում, հաստատվել է առիթմիաների առաջացման և ՈՍՀԲ դեղամիջոցների օգտագործման միջև կապը:
Առիթմիաները, ի տարբերություն ինֆարկտի ու ինսուլտի, ավելի հաճախ են հանդիպում և կարող է նրանց զարգացման պատճառ դառնալ: Հետազոտությունը անցկացվել է երկու խումբ մարդկանց միջև: Առաջին խմբում ընդգրկված էին սիրթանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ, իսկ երկրորդ խմբում` առողջ մարդիկ: Արդունքում բժիշկները պարզեցին, որ նրանց 40%-ի մոտ բարձր է առիթմիայի ռիսկը: Սակայն սա ճիշտ է միայն այն հիվանդների դեպքում, որոնց մոտ խնդիրներ էին առաջացել դեղամիջոցների հենց առաջին ընդունումից: Շատ հիվանդներ ՈՍՀԲ-ի նկատմամբ զգայուն չեն:
Պարզվել է նաև, որ նոր սերնդի ցավազրկող դեղամիջոցները` ՑՕԳ (ցիկլոօքսիգենազա) 2-ի ինհիբիտորները, օրինակ` նումեսուլիդ, նիմեքսիկամ, ցելեկոկսիբ, ռոֆեկոկսիբ, էտոդոլագ, 70%-ով մեծացնում են առիթմիայի առաջացման վտանգը : Ինչպես ՈՍՀԲ-ի, այնպես էլ ՑՕԳ 2-ի օգտագործումից հետո կողմնակի բարդություններն անմիջապես են առաջանում : Այն մարդկանց մոտ, ովքեր դրանք օգտագործել էին 2 ամսից ավել, նման ռեակցիաներ չեն նկատվել: