Մինչև 19-րդ դարը հոգեբանությունն անկախ գիտություն չի եղել, այն դժվար է եղել առանձնացնել զուտ աբստրակտ փիլիսոփայական դատողություններից: Այն, ինչ մենք այսօր անվանում ենք հոգեբանություն, իրականում փիլիսոփայության մի մասն է եղել: Որոշ հասկացողություններ և խնդիրներ, որոնք լուրջ կիրառում ունեն հոգեբանության մեջ, ինչպես օրինակ' բնածինի և ձեռքբերովիի հարաբերական նշանակությունը, մարդկային անհատականության փոփոխականությունն ու կայունությունը, բանականի և հուզականի հարաբերությունները, մոտիվացիայի բնույթը, ազատությունը և դետերմինիզմը մարդու վարքագծում, անձնական ինքաիրացման գոյաբանական նշանակությունը և արժեքը, հոգեկանի և մարմնի փոխհարաբերությունները, գիտակցումի և ընկալման բնույթը, երազների իմաստը, նախկինում քննարկվել են մի շարք փիլիսոփաների կողմից, սկսած հին հույներից' Պլատոն, Արիստոտել, իսկ այնուհետև այնպիսի մտածողների աշխատություններում, ինչպիսիք են Օգոստոսը, Ֆոմա Աքվինացին, Դեկարտը, Սպինոզան, Լեյբնիցը, Լոկկը, Բերկլին, Յումը և Կանտը: Սակայն միայն 19-րդ դարում ընդհանուր դատողություններն իրենց տեղը զիջեցին տեսություններին, որոնց ճշմարտացիությունը ստուգվում էր փորձով, և որոնք կայացվում էին միայն փաստացի ապացույցների հիման վրա:
 
Հոգեբանությունը գիտական դիսցիպլինայի վերածելու անհրաժեշտ նախապայմանների հիմքը գցել են էմպիրիկ դպրոցի անգլիացի փիլիսոփաներ Լոկկը, Յումը և Բերկլին, ովքեր առանձնահատուկ նշանակություն էին տալիս անհատական զգայական ընկալմանը: Վերջիններս գտնում էին, որ զգայական ընկալումը  («տպավորությունները») ծնում է "գաղափարներ", որոնց "ասոցիացիաները" հանդիսանում են "դատողության" հիմքը: Այստեղից հետևում է, որ սենսորային փորձն առաջին զգալի աստիճանն է գիտակցության զարգացման մեջ: Ելնելով այս նախադրյալներից' նոր փորձարարական հոգեբանությունն իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է այն հարցի վրա, թե ինչպես են մարդու մոտ ձևավորվում արտաքին աշխարհի մասին պատկերացումները:

Փորձարարական հոգեբանության ծագումը

19-րդ դարում մի շարք ֆիզիոլոգներ և ֆիզիկոսներ սկսեցին հետազոտություններ անցկացնել հոգեբանության ոլորտում, որոնք հիմնված էին փորձագիտական տվյալների մանրակրկիտ հավաքագրման և վերլուծության վրա: Այսպես, Է. Վեբերը փորձարկել է զգացողությունների տարբերակված սահմանները, այսինքն' զգացողության օրգանների կարողությունը զգալու արտաքին ազդեցության ուժը (օրինակ' որքանով պետք է տարբերվի մեկ օբյեկտը մյուսից իր կշռով, որպեսզի մարդու սենսորային ապարատը կարողանա ըմբռնել այդ տարբերությունները):

Այդ "հազիվ թե նկատելի տարբերությունների" ֆենոմենը Գ. Ֆեխների կողմից դրվել է այն օրենքի հիմքում, որը պնդում է, որ զգացողության ինտենսիվության աճի համար խթանի (ձայնի, ճնշման և այլն) ուժը պետք է աճի երկրաչափական պրոգրեսիայով: 1860թ-ին Ֆեխները մշակեց պսիխոֆիզիկական տարածությունների մի շարք մեթոդներ, որը նրան բերեց փորձարարական հոգեբանության հիմնադիրի համբավը: Կազմակերպական առումով այս սանդղակը ձևավորվել է շնորհիվ Վ. Վունդուտի, որը բացել և գլխավորել է առաջին հոգեբանական լաբորատորիան Լայպցիգի համալսարանում (1879):

19-րդ դարի խոշորագույն էքսպերիմենտալ հոգեբանը դարձավ Գ. Գելմգոլցը: Վերջինիս ձեռքբերումների թվին են դասվում գունավոր տեսողության եռաբաղադրիչ տեսությունը, զգացականի էմպիրիկ տեսությունը, լսողության տեսությունը, "անգիտակից եզրակացությունների" տեսություն:

Վերջապես, չի կարելի չհիշատակել Գ. Էբինհաուզենին, որն առաջինն է մշակել հիշողության ուսումնասիրման քանական մոտեցումը: Հոգեբանության մեջ վերջինիս ամենագլխավոր ներդումն էր հիշելու և մոռանալու սկզբունքների ուսումնասիրությունը, ինչը նա իրականացրեց' գործածելով իմաստ չարտահայտող վանկերի երկար ցուցակը:

Կլինիկական հոգեբանության և հոգեբուժության առաջացումը


Նույն ժամանակահատվածում, երբ Գերմանիայում ձևավորվեց ֆիզիոլոգիական և փորձարարական հոգեբանություն, Ֆրանսիայում և ավելի ուշ Վիեննայում սկսեց զարգանալ բժշկական հոգեբանությունը: Հոգեբուժության մեջ հեղափոխությունը սկսվեց 18-րդ դարի երկրորդ կեսին Փարիզում Ֆ. Պինելի գործունեությամբ, ով սկսեց հոգեկան հիվանդներին պահել չկապված վիճակում' գտնելով, որ հոգեբուժարանները "սարսափելի դժոխքի" վերածելը մեծապես պայմանավորված է հիվանդներին պահելու անմարդկային պայմաններով: 19-րդ դարում Ժ. Էսկիրոլն առաջինը հարաբերեց հոգեկան խախտումները մարդու էմոցիոնալ կյանքի հետ և միմյանցից տարբերակեց իլյուզիան և հոլյուցինացիան: Դրան հաջորդեցին հոգեկան խախտումների մանրակրկիտ վերլուծությունը համապատասխան նկարագրական եզրույթների գործածմամբ, և որ հատկապես կարևոր է, շիզոֆրենիայի տարբեր տեսակների տարբերակումը և դասակարգումը: Եթե 19-րդ դարի սկզբին չկար հոգեբուժության և ոչ մի դասագիրք, ապա արդեն 1883թ-ին ի հայտ եկավ նրա ամբողջական համակարգային կուրսը, որը ստեղծվեց գերմանացի հոգեբույժ Է. Կրեպելինի կողմից: Հոգեկան խախտումների թերապիայի կատարելագործման մեջ մեծ դեր է խաղացել հիպնոզի' որպես բուժման և ախտորոշման միջոց կիրառումը, ինչը հնարավորություն տվեց հաստատել նեվրոզների պսիխոգեն բնույթը և հիմք դնել ժամանակակից հոգեթերապիային:

Buybook.am