Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է   բժշկական գիտությունների դոկտոր,  "Մարդու պտղաբերության կենտրոն" -ի հիմնադիր տնօրեն, մանկաբարձ - գինեկոլոգ, վերարտադրողական բժշկության մասնագետ ` ռեպրոդուկտոլոգ Էդուարդ  Համբարձումյանը

 
Թեմա - Անպտղություն խնդիրը  Հայաստանում

- Այսօր Հայաստանում անպտղությունը լուրջ խնդիր է: Բավական է ասել, որ 18-44 տարեկան վերարտադրողական տարիքի բնակչության 18%-ն անպտղությամբ է տառապում (աշխարհում` միջինը 10¬15% է)ինչն ազգապահպանման համար վտանգավոր է: Այս տեմպի շարունակվելու դեպքում բախվենք դեմոգրաֆիայի լուրջ խնդրի, և 50 տարի հետո Հայաստանի բակչության թիվը կնվազի ուղիղ երկու անգամ:

- Երևույթը ներառում է վերարտադրողական բժշկության կարևորագույն դերը ազգապահպանման խնդիրների լուծման մեջ:
Անպտղության պատճառները շատ են և նույնն են ամբողջ աշխարհում:

- Հայերիս դեպքում` գումարած երկրաշարժը, պատերազմը, ցուրտ ու մութ տարիները, սթրեսը: Այս ամենը, իհարկե, համատարած լուրջ բացասական ներգործություն էունեցել: Բայց անպտղության խնդիրներն այսօր ի հայտ են գալիս այն տարիներին նոր-նոր սեռական հասունացում ապրող 10-14 տարեկանների մոտ: Մեզ մոտ շատ են նաև ինֆեկցիաները, աբորտները, որոնք նույնպես չբերության պատճառ են դառնում:

Դուք մատնանշում եք, որ մեր երկրում տղամարդիկ անպտղության ավելի շատ խնդիրներ ունեն, քան Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:

h-Այո, դա պայմանավորված է ծխելու, ալկոհոլը չարաշահելու, ոչ առողջ սնվելու և ոչ առողջ սեռական կյանքի գործոններով:
Բայց չնայած այս բոլոր ցուցանիշներին ու ախտորոշումներին, շնորհիվ վերարտադրողական բժշկությանան զարգացման և իրենց գործին նվիրված առաջատար մասնագետների, այսօր Հայաստանում հնարավոր է վերականգնել մարդու պտղաբերությունը:

- Ես երկար տարիներ աշխատել եմ Ֆրանսիայում, այնուհետև ԱՄՆ-ում և համագործակցելով աշխարհահռչակ գիտնականների հետ`միշտ ձգտել եմ  իմ գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել նաև իմ հայրենակիցներին: Ուստի ԱՄՆ-ից վերադառձել եմ հատուկ նպատակով` նպաստել Հայաստանում վերարտադրողական բժշկության ան զարգացմանը: Այդպես մի քանի տարի առաջ հիմնադրվեցին Վերարտադրողական բժշկության  հայկական ասոցիացիան և Մարդու պտղաբերության կենտրոնը,որոնք այսօր արդեն միջազգային ճանաչում ունեն:

- Արտասահմանում երկար տարիներ աշխատելուց և Հայաստան վերադառնալուց հետո, առաջինը ինձ զարմացրեց արևմտյան ստանդարտների բացակայությունն այս
ոլորտում, ինչպես նաև վերարտադրողական բժշկությանան դերի թերագնահատումը ազգաբնակչության դեմոգրաֆիկ խնդիրների լուծման մեջ: Ոլորոտում շատ հարցեր կան, որոնք պետք է լրացնել:

- Մեր ասոցիացիայի նպատակներից է հասարակության մեջ ապահովել վերարտադրողական բժշկության մասին տեղեկատվության պատշաճ մակարդակն, ինչպես նաև բժիշկների շրջանում ապահովել անպտղության մասին ճիշտ մասնագիտական մոտեցումները:
Կարևորագույն խնդիրներից է նաև բժիշկների և հասարակության մեջ բարձրացնել հետաքրքրությունը դեպի վերարտադրողական բժշկության ոլորտ` ոչ միայն որպես զույգերի անպտղության բժշկման միջոց, այլև` մեր երկրի համար ազգաբնակչության վիճակագրական և դեմոգրաֆիկ խնդիրների լուծման անհրաժեշտություն:

- Անպտղությունը Հայաստանում հասնում է 18 տոկոսի, ինչը լուրջ բժշկական և սոցիալական խնդիր է: Անպտղության այս մակարդակը ազգապահպանման համար վտանգավոր է:
Առհասարակ ազգի վերարտադրման համար ընտանիքներում գոնե պետք է ծնվեն միջինը 2-3 երեխա, մինչդեռ մեր ընտանիքներում այսօր ծնվում են 1 կամ 2 երեխա:
Համաձայն վիճակագրական տվյալների այսօր հայ ընտանիքներում պտղաբերության ցուցանիշը կազմում է 1.36 (համեմատության համար նշենք որ ազգաբնակչության
ինքնավերարտադրման համար պտղաբերության ցուցանիշը առնվազն պետք է կազմի 2.1): Այս տեմպով շարունակվելու դեպքում կբախվենք դեմոգրաֆիայի լուրջ խնդրի և 50 տարի հետո Հայաստանի բնակչության թիվը կնվազի ուղիղ երկու անգամ ` առանց պատերազմի և միգրացիայի "օգնության":

- Երևույթն իր մեջ ներառում է ազգապահպանման խնդիրների լուծման մեջ վերարտադրողական բժշկության կարևորագույն դերը:
Կարևոր փաստը այն է, որ արդեն պետական այրերը մտահոգված են վերարտադրողական բժշկության խնդիրներով, ինչը ոչ միայն բժշկական, այլև` սոցիալական և պետության համար անհրաժեշտ ռազմավարական նշանակություն ունի: Բժիշկների կատարելագործման, միջազգային փորձ ձեռք բերելու համար պարբերաբար ոլորտի հեղինակավոր մասնագետների ենք հրավիրում Հայաստան, ինչպես նաև կազմակերպում ենք մասնագիտական գիտաժողովներ և դասընթացներ: Դրանից բացի, շարունակելու ենք աջակցել նոր վերարտադրողական կենտրոններ բացել ոչ միայն Երևանում, այլ` Լեռնային Ղարաբաղում: Ապագայում ասոցիացիայի աշխարհագրությունը կընդլայնվի նաև հայաստանյան մարզերում:

- Պետք է նշեմ, որ վերջերս ՀՀ կառավարության կողմից մշակվել են մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել ծննդօգնությունը, ինչը դրական ազդեցություն ունի խնդրի լուծման համար: Առհասարակ վերջին տարիներին ծննդաբերությունների թիվն աճել է, սակայն նշյալ միջոցառումները մինչ օրս միայն ուղղված են բնակչության այն հատվածին, որոնք անպտղության խնդիրներ չունեն: Մինչդեռ ամեն 6-րդ զույգ տառապում է անպտղությամբ: Հենց այս զույգերին
օգնելու համար է կայանում մեր խնդիրը:

- Համոզված եմ, որ շատ մոտ ապագայում մենք արդեն կունենանք զգալի առաջընթաց:


Կապ հաստատել բժշկի հետ

Աղբյուրը` Doctors.am
Հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է  Doctors.am կայքին




Անպտղություն
Ասեղնաբուժությունը չի օգնում անպտղությանը
Անպտղություն