Բժշկական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ակնաբույժների ասոցացիայի հանդիսավոր նիստը՝ նվիրված Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադրման 40 ամյակին:
Նիստի ընթացքում ելույթ ունեցողները ներկայացրեցին Մալայան կենտրոնի կազմավորման պատմությունը, ունեցած ձեռքբերումները, արված աշխատանքի արդյունքները: