Մատների ծայրերով ճակատին թխկթխկացնել - ինքնաքննադատություն, սեփական մեղքերի խոստովանություն:

Ճակատը մի ծայրից մյուս ծայրը շոյել - անորոշություն, փորձում է մտածել, թե ճիշտ է հասկացել դիմացինին:

Ցուցամատով մի քանի անգամ ներքևից վերև շփելը քթի և հոնքերի միջին հատվածը - փորձում է մտապահել, մտածում է, որ պետք չէ մոռանալ:

Ցուցամատի և միջնամատի միջոցով քունքային հատվածին դիպչել - վստահ չէ

Գլխի մեջտեղը շոյելը, կարծես թե սանրվում է -թաքցնում է իր նևրոտիկությունը, փորձում է հանգստանալ:

Հոնքի ծայրը թեթև ցուցամատով շոյել – փոքր-ինչ նյարդայնացած է, անվստահ իրավիճակի ճիշտ գնահատման մեջ:

Ցուցամատով և բութ մատով բռնում է հոնքերի արանքը` փոքր-ինչ վերև բարձրացնելով մաշկը – փորձում է կենտրոնանալ, հավաքվել, որպեսզի սխալ չգործի:

Ձեռքով ճակատի մի մասը և աչքերը փակելը – այս ժեստը նշանակում է տխրություն, հուսահատություն, հոգնածություն, սակայն շատերի համար այն դիմակ է , որի միջոցով թաքցնում են իրենց անտարբերությունը կամ ժպիտը:

Ակնոցի ծայրերը միացնել իրար, ձեռքում անընդհատ ծայրերն  այս ու այն կողմ տանել
– անորոշություն, անտեղյակություն, անպարզություն:

Ակնոցներով սեղանին թխկթխկացնելը – դժգոհ է, հարկավոր է կրկնել:

Ցուցամատով քթին փոքր-ինչ հպվելը – խորհում է, ինչ-որ բան կասկածում:

Ցուցամատով և բութ մատով վերևից ներքև քթի տակ շոյելը – փորձում է պարզել:

Ցուցամատով քթի տակ շոյելը – անվստահություն, անվճռականություն, չի կողմնորոշվում:

Hogeban.info