Եթե կինը գիշերը քնում է լամպի լույսի տակ, ապա այդ լույսն օրգանիզմում կարող են «արթնացնել» կրծքի քաղցկեղի բջիջները, հայտնում է The Times of India-ն: Լույսի պատճառով մելատոնինի հորմոնը դադարում է արտադրվել: Սովորաբար հորմոնի բարձր խտությունը «քնեցնում» է քաղցկեղի բջիջները և անջատում ուռուցքի առաջացման հիմնական մեխանիզմները: 
 
Բացի այդ, քաղցկեղի «քնած» բջիջները ցուցաբերել են զգայունակություն քաղցկեղի դեղամիջոց` տամօքսիֆենի նկատմամբ:  Սակայն, ըստ Թուլանի համալսարանի հետազոտող Դեյվիդ Բլասկի` վառված լույսի տակ բջիջներն «արթնացել են», և անտեսել տամօքսիֆենի դեղորայքային ազդեցությունը:  
 
Բլասկը կատարել է համապատասխան փորձարկում առնետների վրա: Մելատոնինն ինքնին արգելակել է ուռուցքների ձևավորումը և զգալիորեն դանդաղեցրել դրանց աճը:  Տամօքսիֆենն առաջացրել է ուռուցքների ուժեղ  ռեգրեսիա լիարժեք մթության պահպանման և մելատոնինի բարձր բնական խտության, ինչպես նաև՝ կենսաակտիվ հավելումներով մելատոնինի ներարկման և թույլ լույսի պայմաններում: Այս առնչությամբ փորձագետը կոչ է անում ննջասենյակում բացառել լույսի ցանկացած աղբյուր: Մասնավորապես, պետք է անջատել հեռուստացույցը և համակարգիչը: 
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ psychologytoday.com