Իմունային համակարգն ամուր պահելու համար անհրաժեշտ է հետեւել առողջ սննդակարգի: Եթե ցանկանում եք պաշտպանվել սեզոնային գրիպից եւ այլ շնչառական հիվանդություններից, ապա խորհուրդ ենք տալիս Ձեր սննդակարգ ներառել հետեւյալ մթերքը:

1. Ցիտրուսային մրգեր

Երեւի լսած կլինեք, որ մրսածության կամ գրիպի ժամանակ խորհուրդ է տրվում վիտամին C օգտագործել: Իսկ ինչո՞ւ: Որովհետեւ այն բարձրացնում է իմունիտետը, նաեւ նպաստում լեյկոցիտների քանակի ավելացմանը, որոնք էլ վիրուսների դեմ պայքարի բանալին են:
Ամենատարածված ցիտրուսային մրգերից են նարինջը,թուրինջը, կիտրոնը, մանդարինը, լայմը:

2. Կարմիր պղպեղ

Վիտամին C  են պարունակում ոչ միայն ցիտրուսային մրգերը, այլեւ կարմիր պղպեղը, եւ նույնիսկ երկու  անգամ ավելի շատ: Կարմիր պղպեղը նաեւ բետա կարոտինի աղբյուր է, որը առողջ է պահում աչքերն ու մաշկը:

3. Բրոկոլի

Բրոկոլին հարուստ է վիտամիններով եւ հանքանյութերով: Այն պարունակում է վիտամիններ A, C եւ E: Բրոկոլին առավել օգտակար է թերխաշած տարբերակով կամ էլ ընդհանրապես հում:

4. Սխտոր

Սխորի օգտակարության մասին հայտնի է դեռեւս հին ժամանակներից: Այդ է պատճառը, որ այն առկա է աշխարհի գրեթե բոլոր խոհանոցներում: Սխտորն օգնում է պայքարել վիրուսների դեմ: Նաեւ իջեցնում է արյան ճնշումը:

5. Կոճապղպեղ

Շատերը հիվանդանալուց հետո սկսում են կոճապղպեղ օգտագործել:  Այն օգնում է պայքարել բորբոքումների դեմ եւ նպաստում կոկորդի ցավի նվազմանը: Կոճապղպեղն օգնում է նաեւ սրտխառնոցի ժամանակ: 

6. Սպանախ

Սպանախը հարուստ է վիտամին C-ով, անտիօքսդանտներով, բետա կարոտինով: Ինչպես բրոկոլին, սպանախը եւս ցասնկալի է թեթեւակի խաշել:

7. Նուշ

Երբ խոսվում է մրսածությունն ու հարբուխը կանխարգելելու մասին, վիտամին E-ն, իհարկե, անհամեմատ զիջում է վիտամին C-ին:
Այնուամենայնիվ, վիտամին E-ն եւս օգտակար է  առողջությանը: Նուշը, օրինակ, հարուստ է E վիտամինով եւ օգտակար ճարպերով, որոնք անհրաժեշտ  են  օրգանիզմին:

8. Արեւածաղկի սերմեր

Արեւածաղկի սերմերը նույնպես հարուստ են վիտամին E-ով, ինչպես նաեւ մագնեզիումով եւ վիտամին B-6-ով: Հաճախակի արեւածաղկի սերմեր օգատործեք, եթե ցանկանում ենք ունենալու ամուր իմունային համակարգ:


Աղբյուրը՝ Healthline.com