30 և ավելի տարիներ չտեսնող մարդիկ այժմ տեսնում են աշխարհն իր բոլոր գույներով՝ շնորհիվ կատարված եղջերաթաղանթի փոխպատվաստման:

Ակնաբուժական շաբաթն ամփոփում ենք այս լավատեսական և հուսադրող տեսանյութով: Ուրախ ենք, որ Հայաստանում այսօր կատարվում են միջազգային մակարդակի վիրահատություններ (այս դեպքում՝ անվճար) և որակյալ մասնագետներ:

Եղջերաթաղանթի փոխպատվաստման և իր կատարած 3 վիրահատությունների մասին պատմում է Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ Աննա Հովակիմյանը: