Բժիշկները հավաստիացնում են, որ վազքը օգտակար է առողջությանը: Բայց ամեն ինչում չափն է կարևոր: Փորձագետները իմացել են, որ երկարատև վազքը վնաս է:

Փենսիլվանիայի սիրտ-անոթային հիվանդությունների գիտափորձական ինստիտուտի ղեկավար Մարտին Մացումուրը հետազոտել է 3800 վազող կանանց և տղամարդկանց, ում միջին տարիքը կազմում էր 46 տարեկան: Կամավորների մոտ 70% շաբաթվա ընթացքում վազել է ավելի քան 20կմ:
Արդյունքում պարզվեց, որ ինտենսիվ և երկարատև վազքը հանգեցնում է ոչ միայն հենաշարժիչ ապարատի մաշվածությանը, սրտի աշխատանքի խանգարմանը, այլև կրճատում է կյանքի տևողությունը, գրումը է Health Day:

Լրացուցիչ հետազոտությունները ցույց տվեցին, որ նրանք, ովքեր հաճախ և շատ են վազում, առավել երկար կյանք չունեն, որքան նստակյաց կյանք վարող մարդիկ:
Եթե ցանկանում եք օգուտ ունենալ վազքից, ապա գիտնականները խորհուրդ են տալիս վազել շաբաթվա մեջ ոչ ավել, քան 3 ժամ: Դա վազքի մաքսիմալ տևողությունն է, որ գերազանցելու դեպքում մեծանում է շուտ մահանալու հավանականությունը:  

Թարգմանվաժ նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ meddaily.ru