Կերոտոկոնուսը եղջերաթաղանթի բարակեցմամբ ուղեկցվող զարգացող հիվանդություն է որը շատ տարածված է Հայաստանում և բերում է տվյալ հյուսվածքի կոնաձև արտափքմանը։

Քանի որ հիվանդության հետևանքով եղջերաթաղանթը կորցնում է իր ճիշտ գնդաձև կառուցվածքը ,առաջանում է աստիգմատիզմ որը խիստ նվազեցնում է տեսողության սրությունը։

Հիվանդության հետագա զարգացումը կանխելու նպատակով առաջարկվում է քրոսսլինքինգ ,որը սակայն չի բերում տեսողական լավացմանը։

Այդ նպատակով առաջարկվող վիրահատական տարբերակներից է ինտրաստրոմալ օղակների իմպլանտացիան։

Ինտրաստրոմալ օղակները փոքր,կիսալուսնաձև սեգմենտներ են որոնք տեղադրվում են եղջրենու հաստության մեջ՝հնարավորինս «հարթեցնելով» եղջերաթաղանթը և լավացնեկով տեսողությունը։

Տվյալ վիրահատությունը համարվում է մինիմալ ինվազիվ միջամտություն,կատարվում է տեղային անզգայացման տակ,տևողությունը՝ 15-20 րոպե։

Ցավոք ոչ բոլոր դեպքերում է ցուցված ինտրաստրոմալ օղակների իմպլանտացիան։

Հստակ որոշման համար անհրաժեշտ է խորացված ակնաբանական զննում։

Օղակների իմպլանտացիան մեր կենտրոնում կատարվում է շուրջ 9 տարի։

Ելենա Մալայան
ակնաբույժ-միկրովիրաբույժ