Սա մի ֆենոմեն է, որը կարող է պատճառ հանդիսանալ ինչպես իրական սեռական խանգարումների, այնպես էլ՝ կարծեցյալ սեքսուալ խանգարումների: Պատճառը նրանում է, որ  ընդհանրապես գոյություն ունեն ձեռնաշարժության տեսակներ, որոնցից որոշները համարվում են հիվանդագին, որոշները՝ ֆիզիոլոգիական: Այս պարագայում, որոշակի նկատառումներից ելնելով, անհրաժեշտ է բժշկին կամ անհատներին հստակ բացատրել խնդրի էությունը:

Առաջին՝  վաղ պատանեկան. ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման դրսևորումները: Սովորաբար սա դիտվում է մինչև 10-12 տարեկան հասակը, բավականին մեծ խնդիր է ծնողների համար: Սկզբնական շրջանում երեխաների շրջանում հետաքրքրություն է առաջանում սեփական սեռական օրգանների նկատմամբ, բայց երբ որ սեռական օրգանների վրա սևեռվում է ձեռքով մանիպուլիացիա, նրա մոտ գլխուղեղի կեղևում առաջանում է ասոցիացիվ կապ սեռական օրգանների գրգռման և հաճելի ինքնազգացողության միջև:

Ժամանակի ընթացքում սա բերում է կրկնության: Եթե սկզբնական շրջանում երեխան դա անում է գաղտնի, առանց ծնողների ներկայության, ապա հետագայում դա կրում է այնպիսի սևեռուն բնույթ, որ կրկնվում է շրջապատի ներկայությամբ: Նյարդային համակարգը և հոգեկան աշխարհն է խանգարվում: Սա բնորոշ է այն դեպքերում, երբ երեխան դուրս է մնում ծնողների ուշադրությունից: Պարտադիր ենթակա է բուժման, ծնողները մեծ անհանգստությամբ են բերում բժշկի:

Արգելվում է ծնողներին ծեծել այդ ժամանակ, քանի որ ուժի գործադրումը կարող է ֆիքսվել նրա կենտրոնական նյարդային համակարգի ենթակեղևում և ցավային գրգիռների հետ տալ ասոցիացիվ կապ: Երեխային պահել ուշադրության կենտրոնում, լցնել ամբողջ օրը, սպորտի ուղարկել:

Հաջորդ տեսակը դեռահասային տարիքի ձեռնաշարժությունն է, որի հիմքում ընկած է բիոսոցիալ աններդաշնակությունը: Սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կայուն սոցիալական կյանք:

Ըստ էության՝գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում: Երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց դեռևս սոցիալական և իրավաբանական իրավունք չունի՝ մտնելու ամուսնական կապի մեջ: Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը հանդես է գալիս իբրև փոխարինիչ տարբերակ՝ փոքր ինչ թուլացնելու ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը: Այս տեսակը ամենահաճախ հանդիպողն է տղաների մոտ: 14-25 տարեկան հասակը 90 տոկոս դեպքերում: Սա հիվանդություն չէ, եթե չի գրավում օրվա ռեժիմը, խիստ հաճախ չի կրկնվում դա: Ամուսնանալու պարագայում սա պետք է չկրկնվի, վերածվի սեռական ռեգուլյար կյանքի, սեռական օրգանների վնասում տեղի չի ունենում:

Կանանց մոտ լինում է շատ ավելի քիչ, ավելի բարձր տարիքում է լինում նրանց մոտ: Տղաները մոտավորապես 25 տարիքում դադարեցնում են, քանի որ ունենում են ռոգուլյար սեռական կյանք, իսկ կանանց մոտ՝ ընդհակառակը, տոկոսը տարիքի հետ բարձրանում է և մաքսիմում տոկոսի է հասնում 30-50 տարեկան հասակում: Գիտնական Կինզի տվյալներով՝ մոտավորապես 30 տարեկան կանանց 60 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է ձեռնաշարժություն:

Պերսևեռատոր-օբսեսիվ բնորոշվում է կպչունության հատկանիշով: Սա հիվանդագին է: Մաստուրբացիան համառորեն շարունակվում է նույնիսկ ամուսնանալուց հետո: Ամենածանր դեպքերում այն իրականացվում է սեռական ցանկության բացակայության պայմաններում: Երբ մարդը ի զորու չէ իր կամքով կանգ առնել: Նույնիսկ դա կարող է հանգեցնել ընտանիքի ներդաշնակության խանգարմանը, երբ որ ամուսնացած կինը տեսնում է, որ իր ամուսինը իր կողքին կատարում է դա:

Ընդօրինակված ոչ սեփական նախաձեռնությամբ ձեռնաշարժություն: Դրա պատճաը սեռապես ավելի հասուն և հատկապես դեռահասային գերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է և նրան ավելի ավագ հասակի դպրոցականների մոտ:Այս տեսակը մաստուրբացիայի պահանջում է սեքսոլոգիական բուժում:


Հեղինակ` Սևադա Հակոբյան


Ներկայացնող` Doctors.am