Դյուրակիր մաշկանման սարքը հետևում է մաշկի և սիրտանոթային համակարգի վիճակին՝ 24 ժամ շարունակ:
ԱՄՆ-ում գիտնականները ստեղծել են սարք, որը կարող է հետևել սիրտանոթային համակարգի և մաշկի վիճակին ամբողջ օրվա ընթացքում, նույնիսկ զգուշացնելով կրողին, երբ մաշկի խոնավության աստիճանը ցածր կինի:
5սմ չափով սարքը կազմված է 3600 հեղուկ բյուրեղներից, որոնք ամրացված են միանգամից մաշկին ամրացվող բարակ ճկուն փափուկ նյութին:
Սարքը մեխանիկորեն անտեսանելի է, ճկունությունն ու բարակությունը նրան առավելագույնս նմանեցնում են մաշկին:
Բյուրեղները նաև որոշում են մարմնի ջերմաստիճանը՝ զգուշացնելով պոտենցիալ խնդիրների մասին:
Հետազոտության ընթացքում սարքի էֆեկտիվությունը ստուգելու համար այն ամրացրել են հետազոտվողների դաստակներին: Բյուրեղները, որոնցից կազմված է սարքը 0,5 մմ 2 չափի են: Դրանք զգում են մաշկի ջերմաստիճանի փոփոխությունները և փոխում իրենց գույնը:
Հատուկ ալգորիթմերով բյուրեղների գույնի փոփոխության մասին ինֆորմացիան փոխակերպվում է առողջական վիճակի մասին հաշվետվության՝ հիմք ընդունելով արյան հոսքի և մաշկի խոնավության աստիճանի փոփոխությունները:
Հետազոտողների խոսքով՝ հեղուկ բյուրեղների տեխնոլոգիան նման է այժմ հիվանդանոցներում կիրառվող ինֆրակարմիր տեխնոլոգիային: Սակայն ինֆրակարմիր տեխնոլոգիան թանկարժեք է և սահմանափակփում է կլինիկական և լաբորատոր կարգավորումներով:
Այս սարքը ավելի ցածր արժեք ունի և չի սահմանափակում կրողի շարժունակությունը:
Նյութի սկզբնաղբյուրը՝ Medicalnewstoday.com
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am