Եթե նորմայում մարդն օրական մինչեւ 2 լիտր ջուր պետք է խմի, ապա շոգ եղանակին օրգանիզմն ավելի շատ ջրի կարիք է ունենում՝ 3 լիտր և ավելի, հատկապես նրանց դեպքում, ովքեր ակտիվ կենսակերպ են վարում, սպորտով են զբաղվում կամ ֆիզիկական ծանր աշխատանք են կատարում: 
Ընդ որում, քաղցր հյութերը, սուրճը կամ թեյը չեն կարող բավարարել օրգանիզմի ջրային պահանջը: Անհրաժեշտ է խմել սովորական՝ ոչ գազավորված ջուր: Եվ այն պետք է կազմի օրական ընդունվող հեղուկի 60-70%-ը: 

4-6 տարեկան երեխաները շոգ եղանակին պետք է 2 լիտրից ոչ պակաս ջուր  խմեն, իսկ 6 տարեկանից մեծ երեխաները՝ 2,5-3 լիտր:

Նորածին երեխաներին պետք է ավելի շատ ջուր տալ, հատկապես նրանց, ովքեր արհեստական կաթնախառնուրդով են սնվում: Կրծքով կերակրող մայրերը նույնպես պետք է սովորականից շատ ջուր խմեն շոգ եղանակին:

Ջրի պակասը կարող է հանգեցնել ուշագնացությունների, գլխապտույտների, իսկ արևի տակ երկարատև մնալու արդյունքում հնարավոր է ջերմային հարված ստանալ:


Աղբյուրը՝ Doctors.am