Doctors.am

Վահան Գագիկի Գևորգյան

Ինձ ուղղված հարցեր
Վիրաբույժ (բարիատրիկ)
Վիրաբույժ (լապարոսկոպիկ)
Վիրաբույժ (ընդհանուր)
Մասնագիտություն

«Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոն՝ Վիրաբուժական կլինիկայի ղեկավար, գլխավոր բժիշկ, լապարոսկոպիկ և բարիատրիկ վիրաբույժ

Պաշտոն
Դավթաշեն 25 ա, 0054, Երևան, Հայաստան
Հասցե
+374 93 08 69 31
Հեռախոս
Հարց բժշկին

Գիտական աստիճան

Բժշկական գիտությունների թեկնածու

Կրթություն

1992
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ
Մոսկվայի N 2 բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա

Վերապատրաստումներ

2022
«Բարիատրիկ վիրաբուժության կուրս», Լոգինովի անվան վիրաբուժական կենտրոն, Մոսկվա ՌԴ
2018
Սանկտ-Պետերբուրգի Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիա, Սանկտ-Պետերբուրգ ՌԴ
«Առողջապահության ծառայության կառավարման հիմունքներ» թեմայով սեմինար, Հայաստանի ամերիկյան համալսարան, Երևան ՀՀ
2017
«Արտակարգ իրավիճակների բժշկություն», ԵՊԲՀ Արտակարգ իրավիճակների բժշկության ամբիոն
2015
Կազանի բժշկա-վիրաբուժական կենտրոնում սեմինար-պարապմունքներ՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ, Կազան ՌԴ
2013
Կազանի բժշկա-վիրաբուժական կենտրոնում սեմինար- պարապմունքներ՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ, Կազան ՌԴ
2009
«Լապարոսկոպիկ գործողություններ լեղուղիների վրա», ՀՀ ԱՆ Ավդալբեկյանի անվան ազգային առողջապահության ինստիտուտ, Երևան ՀՀ
2009
«Պատերազմի և աղետների անհետաձգելի վիրաբուժություն» թեմայով ՌԴ Կարմիր խաչի կողմից կազմակերպված սեմինար-պարապմունքներ, ՌԴ
2005
ՌԴ հետդիպլոմային ակադեմիայում կարճաժամկետ կուրսեր՝ անոթային վիրաբուժություն մասնագիտությամբ
2004
«Օնկովիրաբուժության կուրս էնդովիդեովիրաբուժության էլեմենտներով», ՌԴ ժողովուրդների բարեկամության համալսարան
1998
Եռամսյա վերապատրաստման կուրս՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ, Կալիֆոռնիայի համալսարանի վիրաբուժական բաժանմունք, Սան-Ֆրանցիսկո ԱՄՆ

Պարգևատրումներ

Պարգևատրվել է մի շարք կառավարական և գերատեսչական մեդալներով և պատվոգրերով

Նկարներ

Մասնագիտական գործունեություն

2021-ից
«Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոն, Վիրաբուժական կլինիկայի ղեկավար, գլխավոր բժիշկ, լապարոսկոպիկ և բարիատրիկ վիրաբույժ - Կատարում է որովայնային բաց և էնդոսկոպիկ վիրահատություններ: Իրականացնում է վիրահատություններ ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության դեպքում (բաց և լապարոսկոպիկ եղանակներով), լեղուղիների վրա լեղաքարային հիվանդության ժամանակ՝ լապարոսկոպիկ եղանակով, լեղուղիների վիրաբուժական հիվանդությունների դեպքում՝ բաց վիրահատություններ, վիրահատական բարդությունների, վերականգնողական և կազմափոխական վիրահատություններ: Նաև վիրահատություններ որովայնի խոռոչի այլ օրգանների, լյարդի, փայծաղի և այլն, էխինակոկային բշտերի, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության, ստամոքսի ուռուցքների, բարակ և հաստ աղու վիրաբուժական հիվանդությունների էնդոսկոպիկ վիրահատություններ; տարբեր տեղակայման և բարդության որովայնային ճողվածքների; որովայնի վնասվածքների և հրազենային վիրավորումների կապակցությամբ: Կատարում է բարիատրիկ վիրահատություններ, ինչպես ռեստրիկտիվ (SLEEVE gastrectomy ), այնպես էլ ստամոքսի շունտավուրում։
2018-2021
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ
2016-2018
ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ, ԵԿՀ-ի վիրաբուժական ծառայության ղեկավար
2015-2016
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առաջատար վիրաբույժ
2008-2015
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, Վիրաբուժական բաժանմունքի պետ
2006-2008
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, Վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր, վիրաբույժ
2002-2005
Մոսկվայի Պիրոգովյան վիրաբուժության կենտրոն, վիրաբույժ-օրդինատոր
1993-2002
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիրաբույժ, մասնակցել է Արցախյան գոյամարտին; գործուղումների ժամանակ տարբեր դաշտային հոսպիտալներում կատարել է վիրահատություններ

Հրատարակություններ

Հեղինակ և համահեղինակ է 11 գիտական հոդվածների և հրապարակումների

Անդամակցություններ

2008-ից
Հայկական վիրաբուժական ասոցիացիայի անդամ

Հարց բժշկին

Հարգելի այցելու, այստեղ դուք կարող եք էլեկտրոնային կապ հաստատել բժշկի հետ: Խնդրում ենք հաշվի առնել, որ հետագա կապի, կամ բժշկի կողմից Ձեզ տրամադրած որևէ տեղեկատվության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:

    Ֆայլերը պետք է լինեն ոչ ավել, քան 2MB.

    Թույլատրվող ֆայլերի տեսակները png, gif, jpg, jpeg.

    Doctors.am