Գիտական աստիճան
բժշկական գիտությունների թեկնածու
Կրթություն
1976-1982
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտական գործունեություն
«Եվրոմեդիկա» բժշկական կենտրոնում գործող «Ընդհանուր նյարդաբանության և ցավի կենտրոնը» զբաղվում է հետևյալ նյարդաբանական խնդիրներով՝
Գլխուղեղի անոթային սուր և քրոնիկական խանգարումներ
Գլխապտույտ
Էնցեֆալոպաթիա
Գլխուղեղի երկրորդային թաղանթային համախտանիշ`տարաբնույթ նյարդաբանական դրսևորումներով (կրած նեյրոինֆեկցիաների` գրիպի, COVID-19-ի և այլնի պատճառով)
Գլխուղեղի, ողնուղեղի, ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունների նյարդաբանական դրսևորումներ
Գլխուղեղի և ողնուղեղի դեմիելինեզացնող հիվանդությունների տարբեր դրսևորումներ (ցրված սկլերոզ և այլն)
Ծայրամասային նյարդային համակարգի պաթոլոգիաներ
Երկրորդային տեսողական խանգարումներ և այլն
Օրգանիզմի տարբեր պաթոլոգիաների նյարդաբանական ցավային դրսևորումներ և ցավային համախտանիշ
Գլխացավեր, միգրեն, եռորակ նյարդի նևրալգիա, հոդացավեր, էնթեզոպաթիաներ, քրոնիկական ցավային համախտանիշ և այլն
Կիրառվում են տարբեր ժամանակակից բարձր տեխնոլոգիաներ:
Միքայելյան համալսարանական հիվանդանոց, Ընդհանուր նյարդաբանության և ցավի կենտրոնի ղեկավար
Անդամակցություններ
Հայաստանի Հանրապետության նյարդաբանների միության անդամ