Doctors.am

Մարինե Ալբերտի Պետրոսյան

Ինձ ուղղված հարցեր
Թոքաբան
Մասնագիտություն

ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան Ազգային առողջապահության ինստիտուտ՝ Ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ թոքաբան, քնի լաբորատորիայի ղեկավար

Պաշտոն
Կոմիտաս 49/4, 0051, Երևան, Հայաստան
Ահարոնյան 6, Երևան, Հայաստան
Հասցե
+374 10 24 20 24
+374 93 34 35 59
Հեռախոս

Գիտական աստիճան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կրթություն

1983-1989
Երևանի պետական բժշկական ինստիտուտ, Բուժական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ

Վերապատրաստումներ

2017
Վիեննայի կենտրոնական հիվանդանոց: Վերապատրաստում թոքաբանության և քնի բժշկության ասպարեզում, Վիեննա, Ավստրա
2009
«Թոքաբանություն, քնի բժշկություն» բժշկական ինտերնատուրա, Զալցբուրգ, Ավստրիա
2006
«Համակարգչային տոմոգրաֆիա և ռենտգենոլոգիա՝ թոքաբանության բնագավառում», «Դիագնոստիկա» ԲԿ, Երևան, Հայաստան
2000-2003
«Առողջապահության առաջնային պահպանման կլինիկական հիմնախնդիրներ», Abt Associates Inc./USAID ՀՀ ԱՆ աջակցությամբ, վկայական
2001
«Թոքաբանություն» Ալբերտո Վիլար բժշկական ինտերնատուրա, Զալցբուրգ, Ավստրիա
2001
«Թոքաբանություն» վերապատրաստման կուրս, Թել Ավիվի համալսարան, Բժշկագիտության ֆակուլտետ, Բժշկության շարունակական ուսուցման դպրոց, Թել Ավիվ, Իսրայել
1992
«Թոքաբանություն» Երևանի բժիշկների վերապատրաստման ինստիտուտ, վկայական
1999
«Սրտաբանություն/թոքաբանություն» Զալցբուրգ-Կորնել սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա

Նկարներ

Մասնագիտական գործունեություն


    Որպես թոքաբան բժ. Մ. Պետրոսյանը կատարում է`
  • Սպիրոմետրիա՝ թոքերի վենտիլյացիոն ֆունկցիայի որոշում

  • Սպիրոմետրիա բրոնխոդիլյատացիոն թեստով

  • Ռեսպիրատոր պոլիգրաֆիա՝ քնի ընթացքում շնչառական խանգարումների ախտորոշում՝ քնի օբստրուկտիվ ապնոէ, Չեյն-Ստոքս շնչառություն

  • Քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի բուժում ՝ CPAP թերապիա

  • Ճարպակալման հետևանքով առաջացած հիպովենտիլյացիայի ախտորոշում և բուժում

  • Քրոնիկ շնչառական անբավարարության ոչ ինվազիվ վենտիլյացիա (CPAP, BiPAP թերապիա)

  • Շնչառական համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում՝ բրոնխիալ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այլն
2021-ից
ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան Ազգային առողջապահության ինստիտուտ, Ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր
2007-ից
«Իզմիրլյան» բժշկական կենտրոն, թոքաբան, քնի լաբորատորիայի ղեկավար
2008
Հայաստանում հիմնադրել է առաջին քնի լաբորատորիան, որտեղ կատարվում է քնի օբստրուկտիվ ապնոէի ախտորոշում և բուժում
2006
Համադ բժշկական կորպորացիա, Թոքաբանության բաժանմունք, Քնի լաբորատորիա, թոքաբան, քնի խանգարումների մասնագետ, Դոհա, Քաթար
2003-2004
Աթենքի բժշկական համալսարան, Քնի խանգարումների կենտրոն, Ասթմայի և ալերգիայի կենտրոն, թոքաբան, գիտական աշխատող
1998-2003
Երևանի N17 պոլիկլինիկա, թոքաբան
1991-1997
Հանրապետական կլինիկական անձավաբուժական հիվանդանոց, թոքաբան, Անձավաբուժության բաժնի վարիչ
1989-1990
Երևանի N1 կլինիկական հիվանդանոց, բժիշկ-ինտերն

Հրատարակություններ

Տպագրել է 48 գիտական հոդված քնի օբստրուկտիվ ապնոէի վերաբերյալ Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Չեխիայում և Գերմանիայում

Կոնֆերանսներ

2022
«Եվրոպական ռեսպիրատոր ընկերության միջազգային կոնգրես», Բարսելոնա, Իսպանիա
2022
«Ներքին հիվանդությունների մասնագետների XI միջազգային ինտերնետ կոնգրես», Ռուսական գիտության շաբաթ, Ելույթ «Ճարպակալումը և շնչառությունը»
2021
«Եվրոպական ռեսպիրատոր ընկերության վիրտուալ կոնգրես»
2020
«Եվրոպական ռեսպիրատոր ընկերության վիրտուալ կոնգրես»
2019
«Եվրոպական ռեսպիրատոր ընկերության միջազգային կոնգրես», Մադրիդ, Իսպանիա
2019
«Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումար», «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ Միաձուլում ի Փառս Առողջության», Ելույթ «Ոչ ինվազիվ վենտիլյացիան ճարպակալման հետևանքով առաջացած հիպովենտիլյացիայի ժամանակ», Երևան, Հայաստան
2018
«Եվրոպական ռեսպիրատոր ընկերության միջազգային կոնգրես», Փարիզ, Ֆրանսիա
2017
«Եվրոպական ռեսպիրատոր ընկերության միջազգային կոնգրես», Միլան, Իտալիա
2017
«Philips ընկերության կողմից կազմակերպված կլինիկական կոնֆերանս», Ելույթ «Թոքերի կարդիոգեն այտուցի վենտիլյատոր ապահովում», Երևան, Հայաստան
2016
«Սրտաբանների եվրասիական IV կոնգրես», Ելույթ «Ոչ ինվազիվ վենտիլյացիան սրտային անբավարարության ժամանակ», Երևան, Հայաստան
2016
«Եվրոպական ռեսպիրատոր ընկերության միջազգային կոնգրես», Լոնդոն, Մեծ Բրիտանիա
2016
«Թերապևտների եվրասիական կոնգրես», Ելույթ «Ոչ ինվազիվ վենտիլյացիան թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ժամանակ», Երևան, Հայաստան
2016
Քնի խանգարումների հայկական ասոցիացիա՝ «Գիտաժողով նվիրված քնի խանգարումներին», Ելույթ «Ոչ ինվազիվ վենտիլյացիայի կիրառումը կլինիկական պրակտիկայում», Երևան, Հայաստան
2015
«Եվրոպական ռեսպիրատոր ընկերության միջազգային կոնգրես», Ամստերդամ, Նիդեռլանդներ
2015
IV միջազգային կոնգրես՝ «Հանուն ազգի առողջության», Ելույթ «Ոչ ինվազիվ վենտիլյացիայի կիրառման փորձի ամփոփումը», Երևան, Հայաստան
2014
«Եվրոպական ռեսպիրատոր ընկերության միջազգային կոնգրես», Մյունխեն, Գերմանիա
2013
«Եվրոպական ռեսպիրատոր ընկերության միջազգային կոնգրես», Եվրոպական ռեսպիրատոր ընկերության «Ոսկե անդամ», Բարսելոնա, Իսպանիա
2013
«Դասախոսների հանդիպում և քննարկում ռեսպիրատոր խնդիրների շուրջ», Մոսկվա, ՌԴ
2012
«Տղամարդու առողջությունը» VIII միջազգային կոնգրես, Ելույթ «Նիկտուրիան՝ որպես քնի օբստրուկտիվ ապնօէ համախտանիշի կանխատեսման չափանիշ», Երևան, Հայաստան
2012
«Քնի խանգարումների եվրոպական ընկերության 21-րդ կոնգրես», Պոստեր ներկայացում՝ «Քնի օբստրուկտիվ ապնօէ-ի ախտանիշների տարածվածությունը Հայաստանում», «CPAP թերապիայի ընկալելիությունը քնի օբստրուկտիվ ապնօէ համախտանիշով հիվանդների մոտ», Փարիզ, Ֆրանսիա
2011
«Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի կոնգրես», Ելույթ «Քնի օբստրուկտիվ ապնօէ համախտանիշը հոգեբույժի պրակտիկայում», Երևան, Հայաստան
2011
«Շնչուղիների բորբոքման ուղիները բրոնխիալ ասթմայի ժամանակ» միջազգային գիտաժողով, Թել-Ավիվ, Իսրայել
2009
«Սեռական առողջություն» միջազգային գիտաժողով, Ելույթ «Քունը, շնչառությունը և էրեկտիլ ֆունկցիան», Երևան, Հայաստան
2007
«Եվրոպական քնի հետազոտման միության գիտաժողով», Երևան, Հայաստան
2005
«Քնի օբստրուկտիվ ապնոէ. ախտորոշում և բուժում» թեմայով միջազգային կոնֆերանսի կազմակերպում և վարում
2004
«Թոքաբանության և ինտենսիվ թերապիայի հարցերին նվիրված 8-րդ միջազգային կոնֆերանս», Պոստեր ներկայացում

Գիտական աշխատանքներ

2016
Դոկտորական ատենախոսության պաշտպանություն, շնորհվել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
1997
Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն, շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Doctors.am