Կրթություն
1990-1996
Երևանի բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ
1996-1997
Ինտերնատուրա՝ «Ընդհանուր պրակտիկայի բժիշկ» մասնագիտությամբ, «Էրեբունի» ԲԿ
2001-2005
Կլինիկական օրդինատուրա՝ «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ, Ավդալբեկյանի անվան ԱԱԻ
2009-2010
Կլինիկական օրդինատուրա՝ «Էնդոկրինոլոգիա» մասնագիտությամբ.
• մանկական էնդոկրինոլոգիա, «Արաբկիր» ԲԿ
• կլինիկական էնդոկրինոլոգիա, Ավդալբեկյանի անվան ԱԱԻ
• ռեպրոդուկտիվ էնդոկրինոլոգիա, Ավդալբեկյանի անվան ԱԱԻ
Վերապատրաստումներ
2008
«Ուլտրաձայնային ախտորոշումը մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ», Պ. Մարգարյանի անվան Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոն, Երևան, Հայաստան
2009
«Հիպոթալամո-հիպոֆիզար-մակերիկամային համակարգ, Ֆիզիոլոգիա և պաթոլոգիա» (նախատեսված էնդոկրինոլոգների և մանկաբարձ-գինեկոլոգների համար), Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, Հանրապետական կլինիկական հիվանդանոց, Երևան, Հայաստան
2012
«Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ», Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական հաստատություն, Մոսկվա, Ռուսաստան
2012
«Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ» դասընթաց՝ պրոֆեսոր Ե. Ա. Կալինինայի ղեկավարությամբ, Անպտղության բուժումը՝ արհեստական սերմնավորմամբ և արտամարմնային բեղմնավորմամբ՝ ART-ECO վերարտադրողական առողջության կլինիկայում, Մոսկվա, Ախտորոշիչ հիստերոսկոպիա՝ ձվարանների գերխթանում, ձվարանների գերխթանման կանխարգելում և վարում, ֆոլիկուլների ստիմուլյացիա և ուլտրաձայնային մոնիթորինգ, ֆոլիկուլի պունկցիա, սաղմի փոխադրումն արգանդի խոռոչ, պտուղների քանակի նվազեցում բազմապտուղ հղիության դեպքում
2018
Ժամանակակից վիրաբուժական գինեկոլոգիայի նոր տեխնոլոգիաներ (արգանդի խոռոչի պաթոլոգիաների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներ) օպերատիվ և գրասենյակային հիստերոսկոպիա
Մասնագիտացում
Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ-ռեպրոդուկտոլոգ
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի 2 երեխա
Բժշկական պրակտիկա
• Ռեպրոդուկտիվ էնդոկրինոլոգիա (հորմոնալ խանգարումները դեռահասության, վերարտադրողական և հետկլիմաքսային շրջաններում)
• Հորմոն-կախյալ գինեկոլոգիական հիվանդություններ (պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ, ճարպակալում, դաշտանային ցիկլի խանգարումներ, էնդոմետրիոզ, հիպերանդրոգենիզմ և այլն)
• Անպտղության բուժում (արտամարմնային բեղմնավորում, արհեստական սերմնավորում, անպտղության կոնսերվատիվ բուժում)
• Հորմոնալ հակաբեղմնավորիչներ
Մասնագիտական գործունեություն
2019-ից
Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ-ռեպրոդուկտոլոգ, Պտղաբերության կենտրոն
2017-2019
Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ-ռեպրոդուկտոլոգ, ԱՄԲ Հայ-Իսրայելական կլինիկա, «Աստղիկ» ԲԿ
2010-2019
Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Մարդու վերարտադրողականության բաժանմունք, «Շենգավիթ» ԲԿ
2008-2010
Մանկաբարձ-գինեկոլոգ, «Շենգավիթ» ԲԿ
1989-1990
Լաբորանտ, Կենսաքիմիայի ամբիոն, Երևանի բժշկական ինստիտուտ
Կոնֆերանսներ
2009
Գործնական դասընթաց՝ «Գինեկոլոգիական ուռուցքաբանություն» թեմայով, Ուռուցքաբանության ազգային կենտրոն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան և «Շենգավիթ» ԲԿ, Երևան, Հայաստան
2012
Կոնֆերանս՝ «Հակաֆոսֆոլիպիդային սինդրոմ, գենետիկ թրոմբոֆիլիա և թրոմբոհեմորագիկ բարդությունների կանխարգելումը կլինիկական պրակտիկայում» թեմայով, Երևան, Հայաստան
2012
Հայ-վրացական կոնֆերանս՝ «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդիական խնդիրները», Երևան, Հայաստան
2012
Ռեպրոդուկտիվ բժշկության հայկական ասոցիացիայի IX-րդ կոնֆերանս, Երևան, Հայաստան
2013
«ESHRE 29-րդ տարեկան հավաք», Լոնդոն, Միացյալ Թագավորություն
2016
«ESHR 32-րդ տարեկան հավաք», Հելսինկի, Ֆինլանդիա
Անդամակցություններ
Մարդու վերարտադրողականության և էմբրիոլոգիայի եվրոպական միության անդամ (ESHRE)
Մարդու վերարտադրողականության ռուսական ասոցիացիայի անդամ (РАРЧ)
Հայկական Հակատարիքային Բժշկական Ասոցիացիայի անդամ