Doctors.am

Սիթի Սպա էսթետիկ բժշկության կենտրոն Անահիտ Լենդրուշի Արզումանյան

Ինձ ուղղված հարցեր
Մասնագիտություն
Վարդանանց 5, 3-րդ մուտք, բն. 28 (Սախարովի հրապարակի հարևանությամբ), Երևան, Հայաստան
Հասցե
+374 60 53 65 36
+374 10 52 46 65
+374 99 52 46 65
Հեռախոս
Հարց բժշկին

Նկարներ

Նկարագրություն

Սիթի Սպան Հայաստանում 18 տարվա պատմություն և մասնագիտացված փորձ ունեցող երիտասարդացման կենտրոն է, որտեղ այցելուներին (ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց) առաջարկվում են երիտասարդացման, նիհարեցման և էսթետիկ բժշկության ոլորտի բազմաթիվ այլ ծառայություններ:

Կլինիկայում օգտագործվում են բարձրակարգ բուժամիջոցներ և սարքավորումներ ամենահայտնի արտադրողներից: Կենտրոնի մասնագետ-բժշիկները պարբերաբար վերապատրաստվում են Եվրոպայում:

CitySpa կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայությունները.

• Դեմքի խնամք Zein Obagi Glotherapeutics պրոֆեսիոնալ բժշկական նյութերով
• Միկրոդերմաբրազիա (մաշկի հարթեցում)
• Մեզոթերապիա
• Պլազմոլիֆթինգ
• Փիլինգներ
• Միմիկային կնճիռների շտկում ` A  տիպի բոտուլոտոքսինի բուժամիջոցներով 
• Դեմքի օվալի, շրթունքների շտկում
• Մաշկի երիտասարդացում առանց վիրահատական միջամտության
• Մաշկի լազերային բուժում (SmartXide, Elos Skin Rejuvenation)
• Մաշկի լիֆթինգ և ռոզացեայի բուժում (մաշկի երիտասարդացում Elos տեխնոլոգիայով)
• Մաշկային խնդիրների բուժում դերմառոլերների միջոցով 
• Կրիոթերապիա` բուժում սառեցման մեթոդով (CoolTech Cocoon Medical նորագույն սարքի միջոցով)
• Չոր, զգայուն, յուղոտ (acne) ու պրոբլեմատիկ մաշկի բուժում
• Գոյացությունների, գորտնուկների, խալերի հեռացում
• Հիպերհիդրոզի` գերքրտնարտադրության բուժում
• Անցանկալի մազերի հեռացում Primelase ամենաարդյունավետ, անցավ և անվտանգ սարքի միջոցով
• Քաշի նվազեցում, կազմվածքի շտկում և ցելյուլիտի բուժում
• Սննդակարգի վերաբերյալ խորհրդատվություն
• Մերսումներ` հանգստացնող, ֆիզիոթերապևտիկ, հակացելյուլիտային, բուժական
• Ձեռքերի սպա


Նիհարեցման և ցելյուլիտի իսպառ վերացմանն է ծառայում “PromoItalia” սարքը: Այն գործում է մեխանիկական վիբրացիաների միջոցով և միաժամանակ մարզում է նաև մկանները, ինչը նպաստում է կառուցվածքն առավել պիրկ դարձնելուն: Տվյալ սարքն օգտագործվում է մկանային համակարգի ամրացման և ձևավորման, արյան շրջանառության և օրգանիզմի դետոքսիկացիոն համակարգերի բալանսի վերականգնման համար:

Ճարպային հատվածներում առավել նկատելի արդյունք ստանալու համար City spa-ում իրականացվում է ևս մեկ նորագույն պրոցեդուրաՙ Cooltech-ը: Այս պրոցեդուրայի սկզբունքը հետևյալն է՝ վակուումի միջոցով ճարպային հյուսվածքով մաշկը ձգվում է կոնկրետ հատվածում, սառեցվում է մինչև -8 աստիճան՝ 70 րոպե շարունակ: Պրոցեդուրայից հետո` ճարպային հյուսվածքների ադիպոցիտները պարզապես գոյություն ունենալ չեն կարող։ Cooltech-ի մեկ պրոցեդուրան ոչնչացնում է ճարպը 30-40 %-ով: Այսինքն սա այս պահի դրությամբ վիրաբուժական միջամտության՝ լիպոսակցիայի այլընտրանքն է` առանց հետվիրահատական խնդիրների և անհարմարությունների: 

New Life համակարգ (Venus Technologies Ltd., Israel) New life-ը առաջարկում է պրոցեդուրաների լայն ընտրություն (80 ծրագիր), որը ներառում է կազմվածքի շտկում, դեմքի և մարմնի լիֆթինգ, մաշկի երիտասարդացում, ակնեի բուժում, կրծքի և հետույքի տեսքի բարելավում, լիմֆոդրենաժ, կետային մերսում և այլն` միոստիմուլյացիայի հաշվին:

Մազահեռացման “eMax” սարքն ունի տարբեր պրոցեդուրաների համար նախատեսված վերդիրներ: Դրանք գործի գցելով կարելի է հասնել մի շարք նպատակների` մաշկի ձգում, երիտասարդացում, մարմնի, դեմքի, ոտքերի մակերեսային մազանոթների, անոթների բուժում և այլն:

City Spa-ում նորագույն և գերժամանակակից սարքերից է նաև PrimeLase-ը. վերջին սերնդի այս սարքի շնորհիվ մազահեռացումն իրականացվում է մեծ արդյունավետությամբ և բացարձակ անցավ: 

Դինամիկ մոդի շնորհիվ պրոցեդուրան կատարվում է շատ արագ: Րոպեների ընթացքում հնարավոր է ազատվել անցանկալի մազածածկույթից: PrimeLase-ը ազդում է բորոր տեսակի մազերի վրա՝ անկախ մազի գույնից և հաստությունից:

Մեր կենտրոնում օգտագործվում է նորույթ` ֆրակցիոն ֆոտոթերմոլիզ` վերջին սերնդի Smart Xide Dot լազերի կիրառմամբ: Այս սարքը ստեղծված է եվրոպական ամենահայտնի լազերային տեխնիկա արտադրող` իտալական Deka ընկերության կողմից: Այն նախատեսված է նորագոյացությունների, գորտնուկների, ճարպային գոյացությունների, մաշկի հետքերի և դաջվածքների արագ ու անցավ հեռացման, ինչպես նաև երիտասարդացման համար:

Հետաքրքրություններ

Դեմքի խնամք

  • Մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվություն, մաշկի ախտորոշում և սկանավորում 
  • Պրոբլեմատիկ մաշկի բուժում (ակնե, պիգմենտացիա, ռոզացեա) 
  • Սպիների, պոստակնեի բուժում 
  • Մաշկի նորագոյացությունների հեռացում (գորտնուկներ, պապիլլոմաներ, խալեր) 
  • Դեմքի մաքրում, փիլինգներ 
  • Մաշկի միկրոասեղային թերապիա (դերմառոլլերներ) 
  • Մաշկի ադամանդե հարթեցում (միկրոդերմաբրազիա) 

Կազմվածքի շտկում և ցեյլուլիտի բուժում

  • PromoItalia սարք (Proellixe վիբրացիաներ) 
  • VelaShape համակարգ` ցեյլուլիտի վերացման և կազմվածքի շտկման համար 
  • New Life սարք` կազմվածքի շտկում, կետային մերսում, լիմֆոդրենաժ
  • Մարմնի մեզոթերապիա
  • Cooltech` ճարպային շերտի վերացման և կազմվածքի շտկման համար

Տարիքային մաշկի շտկում

  • Դիմախաղային կնճիռների շտկում Ա տիպի բոտուլոտոքսինի միջոցով
  • Մեզոթերապիա` ներարկումների միջոցով (հիալուրոնաթթու) և առանց ներարկումների (Dermarollers, Infusion) 
  • Ուրվագծային պլաստիկա (դեմքի օվալի և ձևի շտկում) 
  • Շրթունքների ծավալի և ձևի փոփոխում 
  • Դեմքի ձգում (eMax, SmartXide, New Life) 
  • Փիլինգներ 
  • Անոթային բծերի բուժում (Elos, SmartXide) 
  • Ձեռքերի խնամք

Մազահեռացում

  • Elos մազահեռացում (eMax) 
  • Լազերային մազահեռացում (Comet) 
  • Բիո մազահեռացում 
  • Primelase մազահեռացում

Հատուկ առաջարկ

“CitySpa”-ից կարելի ձեռք բերել նվեր քարտեր (Gift Card)

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-շաբաթ՝ 10:00-20:00

 

Հարց բժշկին

Հարգելի այցելու, այստեղ դուք կարող եք էլեկտրոնային կապ հաստատել բժշկի հետ: Խնդրում ենք հաշվի առնել, որ հետագա կապի, կամ բժշկի կողմից Ձեզ տրամադրած որևէ տեղեկատվության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:

    Ֆայլերը պետք է լինեն ոչ ավել, քան 2MB.

    Թույլատրվող ֆայլերի տեսակները png, gif, jpg, jpeg.

    Doctors.am