Գիտական աստիճան
Բժշկական գիտությունների թեկնածու
Կրթություն
2004-2010
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ
2010-2013
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ նյարդաբանություն մասնագիտությամբ
2013-2016
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Նյարդաբանության ամբիոն, ասպիրանտուրա
2019-2020
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Հանրային առողջության ֆակուլտետ, ստացել է մագիստրոսի (E-MBA) կոչում՝ «Բիզնես վարչարարություն» մասնագիտությամբ
Մասնագիտացում
Բիզնես վարչարարության մագիստրոս
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի երեք որդի
Պարգևատրումներ
2015
ՀՀ առողջապահության նախարարի կողմից պարգևատրվել է ՀՀ առողջապահության ոլորտը լայնորեն լուսաբանելու և Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ
2018
«Համահայկական Գրողների Միության» գրականության և արվեստի «ՆՈՒՌ» համահայկական մրցանակաբաշխության «ՀՈԳՈՒ ԵՐԳ» անվանակարգի հաղթող
2020
«Տարվա Հայ» անվանակարգի հաղթող
2020
«100 լավագույն բժիշկներ» Հայաստան, Արցախ, Սփյուռք
2021
«Տարվա բժիշկ», Որակի նշան նյարդաբանություն անվանակարգ
Բժշկական պրակտիկա
2024-ից
«Վիտա Լոնգա» բժշկական կենտորնի նյարդաբանական ծառայության ղեկավար, նյարդաբան
2022-2024
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, տնօրենի տեղակալ ընդհանուր հարցերի գծով
Մասնագիտական գործունեություն
2024-ից
«Վիտա Լոնգա» բժշկական կենտորնի նյարդաբանական ծառայության ղեկավար, նյարդաբան
2022-2024
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, տնօրենի տեղակալ ընդհանուր հարցերի գծով
2022-ից
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, փոխտնօրեն, նյարդաբան
2020
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ, «Ցավի և նյարդաբանության կենտրոն» հիմնադիր
2019-2022
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ, տնօրեն
2016-2019
Ծառայություն ՀՀ ԶՈՒ, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, բուժծառայության ավագ լեյտենանտ
2014-2016
Հայկական Երրորդ Հեռուստաընկերության եթեր, հեռուստամեկնաբան՝ վարելով «Հանուն առողջության» հեղինակային թոք շոուն
2014-2015
«Սիրմեդ» բժշկական կենտրոն, բժիշկ-նյարդաբան
2012-2016
«Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ, Անոթային նյարդաբանության բաժանմունք, հերթապահող բժիշկ-նյարդաբան
Հրատարակություններ
2019
Ոչ գեղարվեստական գիրք՝ «Ամենաերկար նամակը կամ ճանապարհ դեպի լույս» վերնագրով
2020
Ոչ գեղարվեստական գիրք՝ «Կատարողից՝ ղեկավար․ 30+3 կանգառ»
2024
«100 հարց ցավային նեյրոպաթիաների մասին»
2024
«100 հարց գլխացավերի մասին»
Հեղինակ և համահեղինակ է 30-ից ավելի գիտական թեզերի և հոդվածների, որոնց մի մասը տպագրվել է արտասահմանյան պարբերականներում
Կոնֆերանսներ
Մասնակցել է Հայաստանում, Արցախում, ինչպես նաև միջազգային չորս տասնյակից ավելի գիտաժողովների, համաժողովների, սեմինարների և վերապատրաստման ծրագրերի, պարգևատրվել պատվոգրերով ու հավաստագրերով
Գիտական աշխատանքներ
2018
Պաշտպանել է «Նեյրոպաթիկ ցավային համախտանիշի ազդեցությունը հիվանդների կյանքի որակի, դեպրեսիայի, տագնապի ու քնի վրա» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Հասարակական գործունեություն
2020-ից
«Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի» հիմնադիր-նախագահ
2012-2015
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Երիտասարդ գիտնականների խորհրդի» նախագահ
2014-2016
«Հանուն առողջության» ծրագրի հեղինակ և հաղորդավար
2015
«Հանուն հաշմանդամություն ունեցող անձնանց» Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ կազմակերպված միջոցառում Երևան, ՀՀ
2016
Ապացուցողական բժշկության դասընթաց, Հայաստանի Հանրապետական գիտաբժշկական գրադարան
2016-2019
Կազմակերպել է ցավի և առողջապահական այլ հարցերի վերաբերյալ 20-ից ավելի միջոցառում
2018-2019
«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության շրջանակներում հիմնադրել և նախագահել է համանուն առողջապահական միությունը
2018-2020
«Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի» փոխնախագահ
2020-2021
«Առաջին օգնություն» բժշկական ծրագրի հաղորդավար հանրային հեռուստատեսությունում
2023
«Բուժքույրերի դերը ցավի կառավարման մեջ» դասընթացի հեղինակ
2023
«4+1» հեռուստահաղորդման համահիմնադիր, Արփի Մեդիա ընկերություն
2024
«Բուժքույրերի ուսումնական ակումբ» կրթական հարթակի հիմնադիր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում
2024
«Զեկույցի օր» բժշկական կրթական հարթակի հիմնադիր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում
2024
«Ծայրամասային ցավային նեյրոպաթիաների իրազեկման արշավ», Մայիսի 25-31, Երևան, ՀՀ
2024
«Խելացի կապեր. Սատարման ցանց» 1 շաբաթյա (10 ժամ) հեղ․ դասընթաց Առողջապահական միջոցառումների կազմակերպում.
2024
«Կատարողից ղեկավար. 30+3 կանգառ» 1 ամսյա (40 ժամ) հեղ․ դասընթաց
2024
«Պրոֆեսոր Յես Օլեսենին նվիրված գլխացավերի իրազեկման արշավ», Հոկտեմբերի 10-17, Երևան, ՀՀ
2024
«Առողջարար» բժշկական հաղորդման համահիմնադիր, Արփի Մեդիա ընկերություն
2024
«ԱռողջCast» բժշկական պոդքասթի հեղինակ
2024
«EXCLUSIVE CAST WITH AVETIS AVETISYAN» պոդքասթի հեղինակ
2024
«ՊԱՐԱԴԻԳՄԱ» պոդքասթի հեղինակ և վարող
2024
«Med Morning» բժշկական հաղորդման հեղինակ և վարող
Անդամակցություններ
10-ից ավելի տեղական և արտասահմանյան բժշկական ասոցիացիաների ու կազմակերպությունների անդամ է
2006-2008
Հայկական բժշկական պալատ
2008-2020
Հայկական նյարդաբանական ասոցիացիա
2009-2013
Ալցհեյմերի հայկական ասոցիացիա
2011
Երիտասարդ անդամ, Գլխացավերի միջազգային համայնք
2014
Շարունակական մասնագիտական զարգացման գիտական խորհուրդ
2015-2020
Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիա
2015-ից
Նեյրոպաթիկ ցավի հատուկ հանձնախումբ (NeupSIG), IASP
2017-ից
Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիա
2018-2019
Արցախի երիտասարդ բժիշկների և մասնագետների միավորման առողջապահական միություն
2018-2020
Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի փոխնախագահ
2019-ից
Ցավի սոցիալական ասպետկտների հատուկ հանձնախումբ (SocSIG), IASP
2019-ից
Ցավի կրթական հանձնախումբ, IASP
2019-2020
Ցավի համաշխարհային ինստիտուտ
2023-ից
Re-Armenia համայնք
2023-ից
Տրուէնտ բժիշկների հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ
2023-ից
«Մի աշխարհ լավ մարդ» հասարակական հարթակի հիմնադիր
2023-ից
«Մարդու ներուժի զարգացման ակադեմիա» ՀԿ համահիմնադիր
2023-ից
«Բարձր տեխնոլոգիաների բժշկության հայկական ասոցիացիա» ՀԿ համահիմնադիր և կառավարման խորհրդի անդամ
2024-ից
«Անոթային և էնդոսվասկուլյար նյարդավիրաբուժության հայկական ասոցիացիա» ՀԿ համահիմնադիր և կառավարման խորհրդի անդամ
2024-ից
«Անոթային և ռենտգեն-էնդոսվասկուլյար վիրաբուժության հայկական ասոցիացիա» ՀԿ համահիմնադիր և կառավարման խորհրդի անդամ
2024-ից
«Մարդկային ռեսուրսների կառավարման հայկական ասոցիացիա» ՀԿ համահիմնադիր և կառավարման խորհրդի անդամ
2024-ից
«Միջգիտակարգային բժշկության հայկական ասոցիացիա» ՀԿ համահիմնադիր և կառավարման խորհրդի անդամ
2024-ից
«Աղետների և արտակարգ իրավիճակների բժշկության հայկական ասոցիացիա» ՀԿ համահիմնադիր և կառավարման խորհրդի անդամ
2024-ից
«Առողջության առաջնային պահպանման մասնագետների հայկական ասոցիացիա» ՀԿ համահիմնադիր և կառավարման խորհրդի անդամ
2024-ից
«Առողջապահական որակի մասնագետների հայկական ասոցիացիա» ՀԿ համահիմնադիր և կառավարման խորհրդի անդամ
2024-ից
Նախագահ Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիայի հայկական մասնաճյուղ
2024-ից
Նախագահ Ցավի Եվրոպական Դաշնության հայկական մասնաճյուղ