Գիտական աստիճան
Բժշկական գիտությունների թեկնածու
Կրթություն
1978
գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը
1984-1987
ուսանել է Մոսկվայում, ՍՍՀՄ ԲԳԱ ռևմատոլոգիայի ինստիտուտի ասպիրանտուրայում
1987
պաշտպանել է թեկնածուական թեզ "Համակարգային կարմիր գայլախտի ժամանակ ՌՆԹ-սպիտակուց կոմպլեքսի նկատմամբ հակամարմինների կլինիկական գնահատականը" թեմայով
Վերապատրաստումներ
1993-1994
վերապատրաստվել է Փարիզում, Cochin հիվանդանոցի ռևմատոլոգիայի բաժանմունքում
Պարգևատրումներ
Հանդիսանում է Երևան քաղաքի գլխավոր ռևմատոլոգը
Մասնագիտական գործունեություն
Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է ՀՍՍՀ ԱՆ IV վարչության համակարգում որպես բժիշկ-թերապևտ
1988
ընդունվել է աշխատանքի որպես կրտսեր գիտ. աշխատող ՀՍՍՀ սրտաբանության ինստիտուտի ռևմատոլոգիայի և սրտի արատների բաժանմունքում ("Էրեբունի" բժշկական կենտրոնի բազայում
01.06.1989
հանդիսանում է "Էրեբունի" բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչ
1993
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ռևմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, իսկ 2000 թվականից` նույն ամբիոնի վարիչ
Գիտական աշխատանքներ
Ավելի քան 50 գիտական աշխատանքների և հրատարակումների հեղինակ է
Հասարակական գործունեություն
2001
հիմնադրել է և հանդիսանում է Հայաստանի ռևմատոլոգների ասոցիացիայի նախագահը
2006
հիմնադրել է և հանդիսանում է Հայաստանի օստեոպորոզի ասոցիացիայի նախագահը
Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, որտեղ բազմիցս հանդես է եկել ելույթներով` ներկայացնելով Հայաստանը