Երբ մեկ կամ մի քանի ներքին օրգանների (լյարդ, ստամոքս, երիկամներ և այլն ) դիրքը բնականոնից ցածր է լինում, առաջանում է ընդերքի իջվածք: Լինում է ձեռքբերովի, մարմնակազմվածքային:

Պատճառներ
Մարմնակազմվածքային ընկերքի իջվածքը պայմանավորված է որովայնի պատի և կոնքի մկանների, ինչպես նաև ներքին օրգանների կապանային համակարգի բնածին թույլ զարգացմամբ:
Ձեռքբերովի ընկերքի իջվածքն առաջանում է ծանր ֆիզիկական աշխատանքից` ներքին օրգանների գերձգման և թուլացման հետևանքով, կանանց մոտ` ծննդաբերություններից հետո, արագ և խիստ նիհարելուց` ճարպազրկվելուց, կարևոր է նաև ժառանգական նախատրամադրվածությունը:

Պաթոգենեզ
Ստամոքսի և աղիքների իջվածքի ժամանակ (սովորաբար ուղղաձիգ դիրքում) առաջանում են որովայնի ընդհատումներով, մղկտացող և ձգող բութ ցավեր, որոնք անցնում են պառկած ժամանակ: Երիկամների իջվածքի ժամանակ լինում են գոտկացավեր: Հաճախ ընդերքի իջվածքի ախտանշանները զուգակցվում են ընդհանուր թուլության, արագ հոգնելիության, քնի խանգարման, գրգռվածության հետ:

Բուժում
Ընդերքի իջվածքը բուժում է բժիշկը: Նշանակվում են որովայնի պատը պաշտպանող բանդաժ, որովայնի մկաններն ամրացնող մարմնամարզություն: Երբեմն վիրաբուժական միջամտության կարիք է զգացվում:

Կանխարգելում
Ընդերքի իջվածքի առաջացումը կանխելու համար պետք է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, սնվել կանոնավոր և կանխել փորկապության առաջացումը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին