Հիվանդությունն առաջին անգամ նկարագրել են 1937 թ. Վիսկոտը և 1954 թ. Օլդրիջը։ Հիմնականում հիվանդանում են տղաները։

Իմունաբանական խանգարումներն արտահայտվում են դանդաղացած տիպի գերզգայնության ռեակցիաների բացակայությամբ, յուրահատուկ հակածինների և ֆիտոեմագլյուտինի (ФГА) նկատմամբ թույլ պատասխանով, շճային IgM-ի զգալի ցածր մակարդակով։

Կլինիկորեն արտահայտվում է՝

1) նորածնային շրջանում արյունահոսությունների հակումով, հատկապես աղիքներում,

2) վարակային հիվանդությունների հանդեպ դիմադրողականության բացակայությամբ,

3) «էկզեմային կոնստիտուցիայով»,

4) լիմֆո- և թրոմբոցիտների պակասությամբ։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին