Վաղաժամ սերմնաժայթքումը (ՎՍ) (Ejaculatio Praecox, EP) տղամարդկանց սեռական խանգարումների մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում։ Գրեթե տլոր տղամարդիկ իրենց առաջին սեռական հարաբերությունը ավարտում են վաղ սերմնաժայթքմամբ։ Սակայն պատանեկության շրջանում նմանատիպ սեռական դրսևորումը համարվում է նորմալ, թեև սուբյեկտիվ գնահատականը, որ հաճախ տրվում է նմանատիպ դեպքերում, երբեմն կարող է ծայրաստիճան բացասական լինել և անհանգստության աղբյուր դառնալ։
Վաղ սերմնաժայթքումը այս տարիներին դեռևս վաղաժամ սերմնաժայթքում չէ, քանի որ պատանին պարզապես դեռ չի սովորել կառավարել սերմնաժայթքումը, մի հատկություն, որ զարգանում է սեքսուալ փորձառության աճի հետ և հետևաբար պահանջում է որոշակի ժամանակ։ Ինչևիցե, շատ տղամարդկանց համար սերմնաժայթքման կառավարումը այդպես էլ մնում է անհասանելի հմտություն, և վաղաժամ սերմնաժայթքումը նրանց սեռականության դրսևորման սովորական ստերեոտիպն է դառնում։ Վաղաժամ սերմնաժայթքման տարածվածությունը ըստ տարբեր հեղինակների կազմում է 30% -ից մինչև 75%: Թվերի այսպիսի լայն տատանումը պայմանավորված է ՎՍ բնորոշման անորոշության հետ։ Շատ դեպքերում վիճակը բարդանում է երկրորդային էրեկտիլդիսֆունկցիայով, և այցելուն դիմում է բժշկի այլ գլխավոր գանգատով։

Բնորոշումը եվ ախտորոշիչ չափանիշները
Վաղաժամ սերմնաժայթբումը բնորոշվում է հետևյալ չափանիշներով.
Ա. Մշտական կամ պարբերաբար կրկնվող այնպիսի սերմնաժայթքում, որն առաջանում է ինտրոմիսիայից անմիջապես հետո կամ հենց դրա ժամանակ, նախքան անձը ցանկանում է այդ։ Սերմնաժայթքմանը նախորդող գրգռման փուլը կարճատև է, որը գնահատում է բժիշկը՝ ելնելով մի շարք չափանիշներից, ինչպիսիք են՝ տարիքը, զուգընկերուհու կամ սեքսուալ գրգռիչի նորույթը, նախորդող սեքսուալ աբստինենտ շրջանի տևողությունը։
Բ. Խանգարումը լուրջ անհանգստություն է պատճառում անձին կամ առաջացնում է միջանձնային խնդիրներ։
Գ. Վաղաժամ սերմնաժայթքումը հետևանք չէ որևէ դեղամիջոցի կամ այլ նյութի ուղղակի ազդեցության։

Վաղաժամ սերմնաժայթքման բնորոշումը միշտ եղել է վիճահարույց խնդիր։ Վասիլչենկոն գտնում է, որ սերմնաժայթքումը վաղաժամ պետք է համարել, եթե այն հայտնվում է ինտրոմիսիայից հետո՝ մեկ րոպեի ընթացքում կամ 20 ֆրիկցիայից հետո։ Այսպիսի սերմնաժայթքումը նա անվանում է բացարձակ վաղաժամ սերմնաժայթքում ejaculatio praecox absoluta-EPA: Իսկապես, իր լայնածավալ հետազոտության արդյունքում Կինզին պարզել է, որ ամերիկացի տղամարդկանց հիմնական մասը՝ համարյա 75%-ը, սերմնաժայթքում են ունենում ինտրոմիսիայի պահից հաշված 2 րոպեի ընթացքում։ Այս ցուցանիշը, սակայն, չի բնութագրում տղամարդու կամ նրա զուգընկերուհու բավարարվածության մակարդակը։ Մաստերսի և Ջոնսոնի կարծիքով, վաղաժամ պետք է համարել զուգընկերուհու սեքսուալ բավարարման համար անհրաժեշտ ժամանակից շուտ սերմնաժայթքումը, եթե կինը չի տառապում անօրգազմիայով։ Վասիլչենկոն նույնպես նշում է վաղաժամ սերմնաժայթքման այս ձևի մասին, անվանելով այն ejaculatio praecox relativa-EPR ՝ հարաբերական ՎՍ, եթե սերմնաժայթքումը տեղի է ունենում ինտրոմիսիայից 1րոպե անց, բայց նախքան կնոջ հեշտանքը։ Ինչպես նշվեց վերևում, «վաղաժամիե ցուցանիշր ոչ թե ժամանակն է (1 կամ 2 րոպե), ֆրիկցիաների քանակը (20-25) կամ անձնական բավարարումը (ելնելով կնոջ հեշտանքից), այլ սերմնաժայթքման կառավարման սուբյեկտիվ զգացողությունը։ Այս մոտեցումը, ըստ երևույթին, ավելի գործնական է, քանի որ որոշ տղամարդիկ և նրանց զուգընկերուհիներ ամենևին էլ անհանգստացած չեն վաղ սերմնաժայթքման փաստով։ Այս վիճակի կապակցությամբ օգնություն փնտրողները այն անբավարարված տղամարդիկ են, ովքեր սերմնաժայթքում են ունենամ ոչ այն ժամանակ, երբ կցանկանային։

Հաճախ (բայց ոչ միշտ) վաղաժամ սերմնաժայթքումը զուգընկերուհու մոտ դժգոհություն է առաջացնում և միջանձնային խնդիրների պատճառ դառնում։ Նման իրավիճակում տղամարդն ապրում է ամոթի, նսեմացման զգացումներ։ Նրա զուգընկերուհին սկզբում կարող է շփոթմունքի մեջ հայտնվել՝ իրեն մեղավոր համարելով իրավիճակի կապակցությամբ, սակայն ավելի հաճախ կանայք, հատկապես սեռական հարցերից տեղեկացվածները, հուսախաբության զգացում են ունենում, դառնում անհամբեր և զայրացկոտ։ Սա իր հերթին էլ ավելի է ուժեղացնում տղամարդու տագնապը և խորացնում սեռական խանգարումը։ Տարբերում են վաղաժամ սերմնաժայթքման առաջնային և երկրորդային ձևերը։ Առաջնային ձևր գոյություն ունի սեռական կյանքի հենց սկզբից։ Երկրորդային վաղաժամ սերմնաժայթքումը, որ պայմանավորված է հոգեսեքսուալ տրավմայով, բավականին հազվադեպ հանդիպող վիճակ է։ Երկարատև սեռական ձեռնպահությունը նույնպես կարող է վաղաժամ սերմնաժայթքում առաջացնել։ Սովորաբար այսպիսի դեպքերում տղամարդիկ շատ արագ վերականգնում են կամային կառավարումը, սակայն երբեմն այն չի հաջողվում և պատճառ է դառնում աճող տագնապի։

Բոլոր վաղաժամ սերմնաժայթքում ունեցողները տագնապի զգացում ունեն, որն այս խանգարման առանցքային նախապայմանն է։ Կայանալիք սեռական հարաբերությունը թե՛ տղամարդու, թե՛ կնոջ մոտ վատ նախազգացում է առաջ բերում, իսկ սեռական ակտիվությունն ավարտվում է անբավարարվածության զգացումով։ Որպես երկրորդային խանգարում առաջանում է սեռական ցանկության իջեցում, իսկ որոշ դեպքերում խանգարվում է էրեկտիլ ֆունկցիան։ Երբեմն զարգանում է նաև խուսափում սեռական հարաբերությունից։

Պատճառագիտությունը
Շատ փորձեր են կատարվել վաղաժամ սերմնաժայթքման պատճառները բացատրելու համար։ Այս այցելուների սեքսուալ ստատուսի քննությունը բացահայտում է, որ նրանք հաճախ տեղյակ չեն իրենց սեռական գրգռման մասին կամ ճշգրիտ չեն գնահատում սեքսուալ լարվածության մակարդակը։ Այս տղամարդիկ համառորեն, բայց ապարդյուն փորձում են կառավարել իրենց սերմնաժայթքումը և չեն նկատում, թե ինչպես է բարձրանում իրենց գրգռվածության մակարդակր, չեն ապրում այն զգացողությունը, որ անմիջապես նախորդում է հեշտանքին։ Հաստատվել է, որ ընկալման այս խանգարումն ԷԼ հենց ընկած է քննարկվող համախտանիշի հիմքում։ Զգայական ընկալումը պարտադիր պայման է բոլոր կամային ռեֆլեքսների կառավարման համար, և սերմնաժայթքումը բացառություն չի կազմում։ Ավելի խորքային մակարդակում այս այցելուները կոնֆլիկտ ունեն սեռական բավարարման և հաճույքի վերաբերյալ, և ճնշում կամ մերժում են իրենց էրոտիկ զգացողությունները, երբ վերջիններս դառնում են «չափից դուրս ուժգին կամ տևում են «չափից դուրս երկար։ Զգայական ընկալման դեմ վաղաժամ սերմնաժայթքումով այցելուների պաշտպանողական մեխանիզմները խափանում են սերմնաժայթքումը կառավարելու նրանց ջանքերը։ Ի տարբերություն սեռական այլ խանգարումների, վաղաժամ սերմնաժայթքման դեպքում անգիտակից ներհոգեբանական կոնֆլիկտները մեծ դեր չեն խաղում։

Վաղաժամ սերմնաժայթքումը հաճախ հանդես է գալիս իբրև մեկուսացված ախտանիշ՝ հիմքում չունենալով հոգեբանական որևէ այլ խնդրի առկայություն։ Այս դեպքերում կարելի է խոսել զուտ սեռական մարզվածու թյան բացակայության մասին։ Այլ դեպքերում, վաղաժամ սերմնաժայթքումը կապված է ավելի խորը ներանձնային և միջանձնային խնդիրների հետ։ Առաջ է քաշվել մի ենթադրություն, ըստ որի վաղաժամ սերմնաժայթքումը ծառայում է իբրև գործիք կանանց նկատմամբ թշնամանք տածող տղամարդկանց համար։ Այս միջոցով նրանք կարծես վրեժ են լուծում՝ կնոջր զրկելով ամենաբաղձալի հաճույքից։ Հոգեվերլուծության տեսանկյունից վաղաժամ սերմնաժայթքումը ամորձատման բարդույթի դրսևորում է։ Այս դեպքում հեշտոցը դիտարկվում է իբրև սպառնացող և սարսափ ներշնչող օրգան, իսկ վաղ սերմնաժայթքումը այն միջոցը, որի շնորհիվ կարելի է հնարավորինս շուտ դուրս հանել առնանդամը այնտեղից։ Կլինիկական ակներևությունը վկայում է, որ այս այցելուների հոգեբանական խնդիրները միանման չեն։ Կարելի է հանդիպել կանանց նկատմամբ ինչպես ջերմ և սիրագորով, այնպես էլ թշնամական վերաբերմունքով տղամարդկանց, զուգընկերուհիները նույնպես տարբեր կարող են լինել։ Այս պատճառով յուրաքանչյուր դեպքում հարկավոր է անցկացնել հոգեդինամիկ և միջանձնային հարաբերությունների քննություն՝ կիրառելով անհատական մոտեցում։
Տարբերակիչ ախտորոշումը
Հոգեթերապիայի բարձր արդյունավետությունը ցույց է տալիս, որ առաջնային վաղաժամ սերմնաժայթքումը հազվադեպ է օրգանական ծագման լինում։ Այնուհանդերձ կան ուռոգենիտալ և նյարդային համակարգի որոշ բնածին հիվանդություններ, որոնք կարող են առաջացնել առաջնային ՎՍ։ Ամենից հաճախ հանդիպող ախտաբանական վիճակներն են տթ1ա էսքւժձ-ն և պարացենտրալ բլթակների համախտանիշը։ Սրանք հազվադեպ հանդիպող վիճակներ են, որոնց ժամանակ դիտվում են այլկլնիկական ախտանշաններ, նևրոլոգիական նշաններ։

Պարացենտրալ բլթակների համախտանիշի դեպքում, որը ուռոգենիտալ ֆունկցիաները վերահսկող կեղևային կենտրոնների ախտահարման հետևանք է, վաղաժամ սեբմնաժայթքումր ուղեկցվում է գիշերամիզության, հաճախամիզության հետ։ Բնորոշ են կոնստիտուցիոնալ պարամետրերին չհամապատասխանող վաղաժամ օյգարխեն, ինչպես նաև պիրամիդային համակարգի ախտահարման նշաններ՝ աքիլեսյան ռեֆլեքսների ինվերսիա, ոտնաթաթերի կլոնուս, Բաբինսկու և Ռոսոլիմոյի ախտանիշներ, ռեֆլեքսային զոնաների լայնացում, անիզոկոբիա, օրալ ավտոմատիզմի արտահայտումներ։ Երկրորդային ՎՍ-ի հիմքում ավելի մեծ հավանականությամբ ընկած են օրգանական պատճառներ, հատկապես երբ սերմնաժայթքման կառավարման կորուստը ոչ մի կերպ կապված չէ փսիխոէմոցիոնալ սթրեսի կամ սեռական փոխհարաբերությունների էական փոփոխության հետ։ ՎՍ-ի առաջացման պատճառներից մեկր կարող է լինել էրեկտիլ դրսֆունկցիայի զարգացումը։ Օրգանական պատճառներով առաջացած էրեկտիլ դիսֆունկցիան կարող է առաջ բերել ՎՍ, քանի որ այդ ձևով հնարավոր է խուսափել էրեկցիայի խանգարման դրսևորումից, այլ խոսքերով ասած, այցելուն սերմնաժայթքում է կատարում նախքան էրեկցիայի կորուստը։
Որոշ վրրահատություններ և ողնուղեղի վնասվածքներ խաթարում են էյակոլյացիան կարգավորող ողնուղեղային կենտրոնների և նյարդերի գործունեությունը՝ առաջ բերելով երկրորդային ՎՍ։ Որոշ ոռոգենիտալ բորբոքային գործընթացներ, ինչպիսիք են շագանակագեղձի բորբոքային հիվանդությունները, նույնպես առաջացնում են սերմնաժայթքման երկրորդային խանգարումներ։ Այսպիսով, երբ նախկինում սերմնաժայթքումը հաջողությամբ կարգավորող տղամարդը կորցնում է իր այդ ունակությունը, մանրազնին ուռոգենիտալ և նևրոլոգիական քննությունը դառնում է պարտադիր։

Բուժումը
Վաղաժամ սերմնաժայթքումը մեծ արդյունավետությամբ բուժվում է սեքս-թերապիայի միջոցով՝ օգտագործելով "squeeze" կամ "stop-start" մեթոդները։ Վարքային փսիխոթերապիայի այս մեթոդների կիրառմամբ հնարավոր է դառնում վերացնել ախտանիշը, անգամ եթե այն ծառայում է իբրև անգիտակից պաշտպանական մեխանիզմ։ Այնուհանդերձ, երբ վաղաժամ սերմնաժայթքումը նշանակալից դեր է խաղում այցելուի հոգեդինամիկ զարգացման կամ զույգի փոխհարաբերությունների նևրոտիկ կազմավորման մեջ, բուժումը հաճախ բարդանում է։ Այսպիսի դեպքերում սեռական խանգարման վերականգնումը կարող է վտանգվել այցելուի մոտ տագնապի առաջացումով և բուժման դեմ պաշտպանական մեխանիզմների ստեղծումով։
Պարացենտրալ բլթերի հիվանդության ժամանակ Վասիլչենկոյի կողմից առաջարկվել է Միխայելիսի ռոմբի շրջանում կատարել 60-80 սմ2 մակերեսով մաշկի քլորէթիլային բլոկադաներ։ Խրոնիկական բորբոքային հիվանդությունների հետևանքով առաջացած վաղաժամ սերմնաժայթքումների համար նույնպես օգտագործվում է վերոնշյալ բուժական մեթոդը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին