Ստամոքսի  բարորակ  ուռուցքները  լինում  են  էպիթելային (պոլիպներ  և  պոլիպոզ)  և  ոչ էպիթելային: Ստամոքսի  պոլիպները  հաճախ  տեղակայում  են  անտրալ  հատվածում (մոտ  80%): Տարբերում են  գեղձային  (ադենոմատոզ), անգիոմատոզ, գրանուլյացիոն  պոլիպներ: Ստամոքսի  պոլիպների  չարորակացման  վերաբերյալ  կան  տարբեր  կարծիքներ` այն  տատանվում է  լայն  սահմաններում  5-60%: Պոլիպի  չարորակ  կազմափոխումը  հաճախ  սկսվում  է  նրա  հիմքից`  լայն  հիմքը, պինդ  (աճառային)  կոնսիստենցիան, կենտրոնում  կամ  հիմքի  մոտ  խոցոտման առկայությունը`  պոլիպի  մալիգնիզացիայի  բնորոշ  մակրոսկոպիկ  նշաններն են:

Կլինիկական  պատկերը.
- ցավեր  սրտագդալի  շրջանում
- փակում  են  ստամոքսաելքը – փսխում
- երկար  ոտիկ  ունեցող  պոլիպների  արտանկում  տասներկումատնյա  աղիք – խիստ կծկանքանման  ցավեր
- պոլիպի  խոցոտում – ստամոքսային  արյունահոսություն
- պոլիպի  մալիգնիզացիա - ախորժակի  անկում, ընդհանուր  թուլություն, նիհարում

Ախտորոշումը
- Ռենտգենաբանական  հետազոտություն – կլոր  կամ  օվալաձև  լցման դեֆեկտ`  հստակ  հարթ եզրագծերով, լորձաթաղանթը  փոփոխված  չէ, պերիստալտիկան  պահպանված  է
- գաստրոսկոպիա - բիոպսիա

Բուժումը
- եզակի  պոլիպներ (մինչև  1.5 սմ  տրամագծով)  մալիգնիզացիայի  բացակայությամբ  (գաստրոբիոպսիայով  հաստատված) - դինամիկ  հսկողություն
- մալիգնիզացիա - ստամոքսի  ռեզեկցիա  ռեգիոնար  ավշահանգույցների  հեռացումով
- բազմակի  պոլիպներ – ստամոքսի  սուբտոտալ  ռեզեկցիա  կամ  գաստրէկտոմիա:

Ոչ էպիթելային  բարորակ  ուռուցքներ – միոմաներ, ֆիբրոմաներ, հեմանգիոմաներ, լիմֆանգիոմաներ, նևրինոմաներ, նևրոֆիբրոմաներ, հանդիպում են նաև  օստեոմաներ, օստեոխոնդրոմաներ, համարտոմաներ  և  այլն: Հիմնականում  տեղակայում  են  ենթալորձային  և  մկանային  շերտերում կամ  շճաթաղանթի  տակ: Աճում  են  էնդոգաստրալ, էկզոգաստրալ, խառը:

Կլինիկական  պատկերը.
- ցավեր – տարբեր  ինտենսիվության, մշտական  և  կարճատև
- խոցոտման  դեպքում  արյունահոսություն`  թաքնված  կամ  ինտենսիվ, կյանքին  սպառնացող
- դիսպեպտիկ  երևույթներ,
- ուռուցքի  շոշափում

Ախտորոշումը
- ռենտգենաբանական  հետազոտություն – լցման  դեֆեկտ, լորձաթաղանթի  ծալքերը  տեղախախտված  են, պերիստալտիկան  դեպքերի  մեածմասնությունում  պահպանված  է
- գաստրոսկոպիա+բիոպսիա

Բուժումը վիրահատական է, էնդոգաստրալ  ուռուցքների  դեպքում կատարվում  է   ստամոքսի  ռեզեկցիա, ոչ  մեծ  էկզոգաստրալ  ուռուցքների  դեպքում`  ստամոքսի  սեպաձև  ռեզեկցիա:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին