Էպիդեմիոլոգիա: Կազմում են ձվարանների բոլոր ուռուցքների 20-25%-ը,սակայն նրանց ընդամենը 3%-ն է հանդիսանում չարորակ: Մինչև 20 տարեկան հիվանդների մոտ գերմինոգեն ուռուցքները կազմում են ձվարանների ուռուցքների 70%-ը, սակայն այս տարիքային խմբում դրանց 30%-ը հանդիսանում է չարորակ:

Կլինիկա:Նկատի առնելով արագ աճը գերմինոգեն ուռուցքները սովորաբար դրսևորվում են ոլորման կամ ուռուցքի պատռման սուր սիմպտոմներով:

Դիագնոստիկա: Հետազոտության ստանդարտ մեթոդների հետ մեկտեղ հավելումների նորագոյացություններով հիվանդների մոտ անհրաժեշտ է որոշել α ֆետոպլատեինի, խորիանալ գոնադոտրոպինի մակարդակն արյան մեջ:

Գերմինոգեն ուռուցքների տեսակները.
1.    Դիսգերմինոմա
2.    Անհաս տերատոմա
3.    Էնդոդերմալ սինուսի ուռուցքներ
4.    Էմբրիոնալ կարցինոմա

5.    Խորիոն կարցինոմա
6.    Խառը գերմինոգեն ուռուցքներ


Վիրաբուժական բուժում: Գերմինոգեն ուռուցքների վիրաբուժական բուժման սկզբունքները նման են ձվարանների էպիթելիալ քաղցկեղի բուժման սկզբունքներին:

Քիմիաթերապիա: Ամենատարածվածը  BEP  սխեման է ( բլեոմիցին, էտոպոզիտ, ցիսպլատին):
Բլեոմիցին`15մգ/մ² շաբաթական, 5 շաբաթվա ընթացքում
Էտոպոզիտ`100մգ/մ² ամեն օր,5 օրվա ընթացքում,յուրաքանչյուր 3 շաբաթը մեկ:
Ցիսպլատին`20մգ/մ²,5օրվա ընթացքում,կամ 100մգ/մ²,1-ին օրը, յուրաքանչյուր  3 շաբաթը մեկ:

Ճառագայթային թերապիա: Որոշ գերմինոգեն ուռուցքներ ցուցաբերում են բարձր զգայունություն  ճառագայթային թերապիայի նկատմամբ,որն անց է կացվում մետաստազների տեղակայման շրջանում,վերջիններիս առկայության դեպքում:
 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին