Հանդիպում  են  հազվադեպ:
Ոչ էպիթելային  ուռուցքներից  հանդիպում  են  ֆիբրոմաներ, լիպոմաներ, միոմաներ, լիմֆանգիոմաներ, կավերնոզ  անգիոմաներ, նեյրոֆիբրոմաներ: Կավերնոզ  անգիոմաները  կարող  են  զգալի  արյունահոսության  աղբյուր  լինել: Թավիկավոր  ուռուցքն  իրենից  ներկայացնում  է  լորձաթաղանթի  բազմաթիվ  պապիլյար  գերաճներ, որը  կարող  է  լինել  ինչպես  ուռուցքային  հանգույցի  ձևով, այնպես  էլ  ծածկել  լորձաթաղանթը  մեծ  տարածությամբ:

Կարող  է  ենթարկվել  չարորակ  կազմափոխման:
Ախտորոշումը  կատարվում  է  ուղիղ  աղիքի  մատնային  հետազոտման (փափուկ, շարժուն  ուռուցքի  շոշափում), ռեկտոռոմանոսկոպիայի  և  բիոպսիայի  միջոցով:
Բուժումը. վիրահատական, էլեկտրոկոագուլյացիա, էլեկտրոռեզեկցիա, առանձին  դեպքերում` աղիքի  ախտահարված  մասի  ռեզեկցիա:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին