Վարակային հիվանդություն է, որը բնորոշվում է շնչական օրգանների հյուսվածքներում սպեցիֆիկ բորբոքման զարգացումով և օրգանիզմի արտահայտված ընդհանուր ռեակցիայով։ Հարուցիչը հիմնականում մարդկային, հազվադեպ եզան կամ թռչնային տիպերի տուբերկուլոզային միկոբակտերիան է։ Վարակումը սովորաբար կատարվում է օդային ճանապարհով։ Հնարավոր է նաև վարակի թափանցումը երեխայի օրգանիզմ հիվանդ կենդանիների և թռչունների կաթի, մսի և ձվի օգտագործումից։ Նման դեպքերում հարուցիչները թափանցում են թոքերի մեջ ըմպանային նշիկներից կամ էլ աղիներից։ Օրգանիզմում վարակի տարածումն ընթանում է հեմատոգեն, լիմֆոգեն և բրոնխոգեն ճանապարհներով։

Առաջնային տուբերկուլոզային վարակը հաճախ ընթանում է առանց ախտանիշների, չնայած շատ դեպքում ուղեկցվում է ընդհանուր բնույթի երևույթներով (վաղ տուբերկուլոզային թունավորում)։ Նկատվում է արագ հոգնում, ախորժակի վատացում, գլխացավ, ոչ մշտական ենթատենդային ջերմություն։ Նշված ախտանիշները հատկապես պարզորոշ են վիրաժի շրջանում, այսինքն՝ տուբերկուլինային դրական ռեակցիայի հայտնվելու ժամանակ։ Մանտուի նմուշը 2 ՏՄ-ով կայուն դրական է և նրա ինտենսիվությունը աճում է։ Շատ երեխաների մոտ մեծացած են ծայրամասային ավշահանգույցները, որոնք էլաստիկ կազմություն ունեն։ Երբեմն պերիադենիտի երևույթներ են նկատվում։

Զանգվածային վարակի և օրգանիզմի դիմադրողականությունը իջեցնող անբարենպաստ ազդակների ներգործման պայմաններում (սնուցման խանգարումներ, միջընթաց ծանր հիվանդություններ և այլն), զարգանում է կլինիկորեն արտահայտված առաջնային տուբերկուլոզ, որն ընթանում է առաջնային տուբերկուլոզային կոմպլեքսի, բրոնխադենիտի կամ թոքերի և այլ օրգանների ավելի քիչ տարածված փոփոխությունների ձևով:

Առաջնային տուբերկուլոզային կոմպլեքսը երբեմն ընթանում է սուր թոքաբորբի ձևով։ Թոքային առաջնային օջախի շուրջը տարածուն հարօջախային ինֆիլտրացիայի դեպքում հայտնաբերվում են ֆիզիկական փոփոխություններ, որոնք արտահայտվում են օջախի տեղում պերկուտոր հնչյունի կարճացման, խզզոցների կամ պլևրայի քսման աղմուկի, կոշտացած կամ բրոնխիալ շնչողության ձևով։ Առաջնային կոմպլեքսի փոքր չափերի դեպքում թոքերում ֆիզիկական փոփոխություններ սովորաբար չեն հայտնաբերվում։ Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվում է թոքարմատի ամպանման լայնացում և մթագնում։ Ստվերը երբեմն ավելի մեծ չափեր է ունենում և ընդգրկում է թոքի զգալի հատվածներ։ Երկբևեռության ախտանիշը ռենտգենաբանորեն արտահայտվում է թոքային ոչ մեծ օջախի կամ սեգմենտի բորբոքման (բլթային թոքաբորբ) և թոքարմատում մեծացած ներկրծքային ավշահանգույցների խմբերի պատկերով։ Մեծ մասամբ առաջնային կոմպլեքսը վերանում է և միայն որոշ դեպքերում, հատկապես վաղ տարիքի երեխաների մոտ է ընդունում բարդացած ընթացք։ Առաջնային կոմպլեքսի ներծծումից և կրակակալումից գոյանում է Հոնի օջախը։

Բրոնխադենիտ։ Մանկական տարիքում բրոնխային ավշահանգույցների ախտահարումը կարող է լինել ինչպես առաջնային տուբերկուլոզային կոմպլեքսի բաղադրամաս, այնպես էլ որպես ինքնուրույն արտահայտություն՝ նախկինում կրած տուբերկուլոզային պրոցեսի ֆոնի վրա։

Կրծքի և վաղ մանկական տարիքի երեխաների մոտ կազեոզ պրոցեսի զգալի արտահայտվածության հետևանքով հաճախ ախտահարվում են բազմաթիվ ավշահանգույցների խմբեր։ Վերջիններս ենթարկվում են հիպերպլազիայի, առաջանում են կազեոզ փոփոխություններով ավշահանգույցների խոշոր փաթեթներ։ Ավելի մեծ տարիքի երեխաների մոտ կազեոզ քայքայման հակումը զգալիորեն թույլ է արտահայտված և նրանց մոտ հարօջախային բորբոքական ռեակցիաներն են գերակշռում։
Ըստ նշված ախտահարման ձևերի գերակշռման տարբերում են տուբերկուլոզային բրոնխադենիտի երկու ձև՝
   1. ուռուցքայրն
   2. ինֆիլտրատիվ
Հիվանդների մոտ նկատվում է ջերմություն, ընդհանուր թուլություն, քրտնոտություն, հազ։
Կրծքի և վաղ մանկական տարիքի երեխաների մոտ խոշոր բրոնխների և միջնորմի օրգանների ճնշման հետևանքով հազը լինում է ձայնեղ, երկհնչյուն կամ կապույտ մազանման։

Բրոնխային ավշահանգույցների մեծացման դեպքում հայտնաբերվում են.
   1. կրծքի տարիքի երեխաների մոտ՝ III կրծքային ողնից ցած, իսկ բարձր տարիքի երեխաների մոտ՝ IV-VI ողներից ցած, ոսկրային ելուստների վրա պերկուտոր մնչյունի բթացում (Կորանյիի ախտանիշ),
   2. III կրծքային ողնի մակարդակի վրա և ցած՝ միջթիակային և հարողնաշարային հատվածների բթացում (Ֆիլատովի ախտանիշ),
   3. II-III կրծքային ողնից ցած՝ բրոնխային շնչառություն (Դ’Էսպինի ախտանիշ),
   4. XII պարանոցային և I կրծքային ողների սահմանում՝ միջթիակային հատվածի մաշկի մազանոթների լայնացում (Ֆրանկի ախտանիշ)։
Աուսկուլտացիայի ժամանակ միջթիակային տարածությունում երբեմն կարելի է լսել ոչ մեծ քանակությամբ չոր, հազվադեպ՝ թաց մանրաբշտիկային խզզոցներ։ Որոշ երեխաների մոտ պարանոցային և անութային շրջանների ավշահանգույցները մեծացած են լինում։

Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվում է մեկ, հազվադեպ երկու թոքարմատների լայնացում՝ ստվերի այլաձևումով։ Հարօջախային զանգվածային բորբոքման դեպքում կլորացած ստվերներ են երևում (ուռուցքանման բրոնխադենիտ)։ Տուբերկուլինային նմուշները խիստ դրական են։ Արյան մեջ արտահայտված է լինում լեյկոցիտոզը, լիմֆոցիտոզը, ԷՆԱ-ի արագացումը։

Թոքերի դիսեմինացված տուբերկուլոզ։ Թոքերի տուբերկուլոզի բավական հաճախ հանդիպող ձևն է, հատկապես երեք տարեկանից բարձրերեխաների մոտ։ Այն հաճախ արյունածին բնույթ ունի։ Ըստ ծագման մոտ է միլիար տուբերկուլոզին, Տուբերկուլյոզ (շնչական օրգանների)սակայն ունի երկարատև և սրացման շրջաններով քրոնիկական ընթացք, երբեմն տուբերկուլոզային մենինգիտի զարգացումով։ Երեխայի կյանքի առաջին տարիներին դիսեմինացված տուբերկուլոզի ընթացքն ավելի սուր է և ծանր։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է աստիճանաբար, նույնիսկ աննկատելի, ձգձգված գրիպի, բրոնխիտի պատկերով։ Հազը չոր է, ջերմությունը՝ ենթատենդային, ախորժակը՝ պակասած։ Նկատվում է արագ հոգնածություն, դյուրագրգռություն, ծայրամասային ավշահանգույցների մեծացում։ Տուբերկուլոզային նմուշները դրական են։ Հայտնաբերվում է թեթև տուփանման երանգ ունեցող պերկուտոր հնչյունի կարճացում։ Տեղ-տեղ լսվում է կոշտացած շնչառություն, ոչ մշտական փոքր քանակությամբ չոր ու թաց խզզոցներ։ Լյարդը և փայծաղը չափավոր մեծացած են։ Կարող են զարգանալ նաև տուբերկուլոզի արտաթոքային երևույթներ։

Միլիար տուբերկուլոզ։ Հեմատոգեն դիսեմինացիայի սուր ձևն է, որն ուղեկցվում է տարբեր օրգաններում՝ թոքերում, լյարդում, փայծաղում կորեկանման պալարների գոյացումով։ Տուբերկուլոզի այս ձևն ավելի բնորոշ է վաղ տարիքի երեխաների համար։

Սկիզբը սուր է։ Միլիարիզացիայի նախանշանները ինտոքսիկացիայի ընդհանուր երևույթներն են՝ թուլություն, դյուրագրգռություն, ախորժակի վատացում, գլխացավ, երբեմն` տենդ։ Հիվանդի վիճակն արագորեն ծանրանում է։ Առաջ են գալիս բարձր ջերմություն, հևոց, կապտուկ։ Թոքերում ֆիզիկական փոփոխությունները թույլ են արտահայտված։ Լյարդը և փայծաղը մեծացած են։ Արյան մեջ հայտնաբերվում է նեյտրոֆիլյոզ, ԷՆԱ-ի արագացում։ Մանտուի նմուշը դրական է, սակայն երբեմն կարող է բացասական դառնալ։ Ռենտգեննկարում մանր հատիկային, կորեկանման համաչափ ցանավորում է հայտնաբերվում։

Բուժումը։ Նշւսնակվում են տուբերկուլոզային միկոբակտերիայի վրա ազդող դեղամիջոցներ՝ ստրեպտոմիցին, իզոնիազիդ, ֆտիվազիդ, մետազիդ, ՊԱՍԿ, դիկլոսերին, էթամբուտոլտիբոն և այլն։ Քիմիոթերապիան և հակաբիոտիկոթերապիան զուգակցում են վիտամինների, դեսենսիբիլիզացնող միջոցների, ռացիոնալ սննդի նշանա-կումների հետ։

 
 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին