Մաշկի տարածված տոլբերկուլոզային ախտահարումներն առաջանում են տուբերկուլոզալին վարակի որևէ սրացած օջախից տուբերկուլոզային ցուպիկների տարածվելու (արյան ճանապարհով) հետևանքով՝ հիվանդի բարձր աստիճանի ալերգիկ ռեակտիվականության և վերջինիս նկատմամբ հարաբերական անընկալության առկայության դեպքում։ Տուբերկուլոզային ցուպիկները մաշկի ախտահարման օջախներում հայտնաբերվում են հազվադեպ և շատ աննշան քանակով։ Մաշկի տուբերկուլոզի տարածված ձևերը այդ պատճառով տարբերվում են համեմատաբար բարորակ ընթացքով և ինքնաբեր ներծծման հակումով։

Տարածված ձևերի զարգացման պատճառները բազմապիսի են։ Ամենից հաճախը միջանկյալ, մասնավորապես վարակական (անգինա, գրիպ և այլն) հիվանդություններն են, գերսառեցումը, անբավարար ու ոչ լիարժեք սնունդը և այլն։ Տարածված ձևերի պաթոգենեզում աներկբայելի դեր է խաղում անոթների պատերի թափանցելիության ու կայունության խախտումը, որը ծագում է կամ երկարատև տուբերկուլոզային ինտոքսիկացիայի) կամ այլ պատճառների հետևանքով (հիպովիտամինոզ, էնդոկրին խանգարումներ և այլն)։ Մաշկի տուբերկուլոզի տարածված ձևերը ոչ հազվադեպ զուգորդվում են մեկը մյունի, ինչպես նաև մաշկի տուբերկուլոզային ախտահարումների օջախային ձևերի հետ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին