Մաշկի պապուլո-նեկրոտիկ տուբերկուլոզ (tuberculosis papulo-necrotica): Պապուլո-նեկրոտիկ (հանգուցիկա-մեռուկային) տուբերկուլոզի ցանային տարրերը տեղակայվում են գերազանցապես նախաբազուկների, սրունքների, ազդրերի, հետույքի, զգալիորեն ավելի պակաս՝ իրանի, դեմքի և ականջների բլթակի մաշկի վրա՝ միշտ սիմետրիկ։ Դրանք իրենցից ներկայացնում են մանր սիսեռի մեծության հանգույցիկներ՝ սկզբում բաց վարդագույն, հետագայում գորշակապտավուն գույնի։ Որոշ ժամանակ անց հանգույցիկների կենտրոնական մասում գոյանում է թարախաբշտիկ հիշեցնող դեղնասպիտակ գույնի մեռուկային օջախ, որը աստիճանաբար չորանում է, վերածվելով գորշավուն, քիչ ներրնկած և դժվարությամբ հեռացվող կեղևի։

Պահպանվելով մի քանի շաբաթ, պապուլաներն աստիճանաբար ներծծվում են, թողնելով սեղմված, կարծես դրոշմված սպի, որը հիշեցնում է բնական ծաղկի սպիները և սկզբում շրջապատված է լինում պիգմենտային երիզով։ Քանի որ պապուլաներր ցանավորվում են նոպայանման, հիվանդների մոտ կարելի է հայտնաբերել միաժամանակ զարգացման տարբեր փուլերում գտնվող տարրեր։ Հիվանդությունը շարունակվում է մի քանի ամիս և հակված է դեպի կրկնումները՝ գերազանցապես աշնանը և ձմռանր։ Պապուլո-նեկրոտիկ տուբերկուլոզը ոչ հազվադեպ զուգորդվում է մաշկի տարածված տուբերկուլոզի այլ ձևերի, մասնավորապես պնդացող էրիթեմայի հետ։ Հատկապես հաճախ է հանդիպում պապուլո-նեկրոտիկ տուբերկուլոզի զոլգորումը ավշային հանգույցների տուբերկուլոզային ախտահարման հետ։ Հնարավոր է և զուգորդումը թոքերի ակտիվ տուբերկուլոզի հետ։ Հաճախ հիվանդր նիհարում է, նշվում է սակավարյունություն, ենթատենդ, արագ հոգնածություն։ Պիրկեի ռեակցիան, որպես կանոն, դրական է։

Հյուսվածաախտաբանությունը։ Բուն մաշկում հայտնաբերվում է բջջային ինֆիլտրատ, որը շրջապատում է կենտրոնում տեղադրված մեռուկի տեղամասը։ Ինֆիլտրատը կազմված է կամ լիմֆոցիտներից, կամ, որ նշվում է ավելի հաճախ, էպիթելոիդ ու հսկա բջիջներից։ Բնորոշ է արյան անոթների ախտահարումը էնդարտերիտի և էնդոֆլեբիտի ձևով՝ պատերի բորբոքային ինֆիլտրացիայով հանդերձ։ Երբեմն անոթների մեջ նշվում են թրոմբներ։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին