Մաշկի որքինացող տուբերկուլոզը՝ տուբերկուլոզային ոքինը (lichen scrophulosorumJ արտահայտվում է մանր, գնդասեղի գլխիկի մեծության հանգույցիկների ցանավորումով՝ մերթ սրածայր (շուրջֆուլիկուլային), մերթ տափակած ցաները գերազանցապես տեղակայվում են կրծքի, մեջքի, որովայնի և իրանի կողմնային մակերեսների վրա։ Հանգույցիկների գույնը տատանվում է գունատ-վարդագույնից (մաշկի բնականոն գույն) մինչև մանուշակակարմիրը։ Հանգույցիկները ցանավորվում են կուտակումներով, առանձին օջախներով, սակայն չեն միաձուլվում։ Նրանց մակերեսի վրա նշվում է աննշան թեփոտում։ Օջախների քանակը տարբեր է, երբեմն այնքան շատ, որ ցանավորումն ընդունում է գրեթե համատարած բնույթ:

Առանձին դեպքերում հանգույցիկների կենտրոնում նկատվում է ոչ մեծ բշտիկների ու թարախաբշտիկների գոյացում։ Պապուլաների ներծծումն ավարտվում է գունակավորմամբ, հազվադեպ՝ մանր կետային սպիների գոյացումով։ Երբեմն, այն սկսվում է օջախների կենտրոնից, որի հետևանքով գոյանում են օղանման պատկերներ։ Ցանավորումը չի ուղեկցվում սուբյեկտիվ խանգարումներով և այն դեպքերում, երբ տարրերը դժգույն են, հեշտությամբ աչքաթող են արվում հիվանդների կողմից և հայտնաբերվում են միայն պատահականորեն՝ տուբերկուլոզով հիվանդին քննելիս։

Պահպանվելով մի քանի շաբաթ կամ ամիսներ, ցանն անհետանում է, սակայն հնարավոր են կրկնումներ, որոնք սովորաբար նկատվում են աշնանը կամ գարնանը։ Տուբերկուլոզային որքինը ավելի հաճախ լինում է մանկական ու պատանեկան տարիքում, բայց կարող է առաջանալ և չափահասների մոտ, Պիրկեի ռեակցիան, որպես կանոն, դրական է։

Հյուսվածաախտաբանությունը։ Բուն մաշկի վերին բաժիններում, շուրջֆուլիկուլային ոչ խիստ արտահայտված ինֆիլտրատ՝ կազմված էպիթելոիդ և ոչ մեծ քանակի հսկա բջիջներից, շրջապատված լիմֆոցիտների գոտիով։ Երբեմն լիմֆոցիտները գերակշռում են էպիթելոիդ բջիջներին։ Նեկրոզ չի նկատվում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին