Մաշկի գորտնուկային տուբերկուլոզ (tuberculosis verrucosa cutis) դիտվում է ավելի պակաս, քան գայլախտը՝ ամենից հաճախ չափահաս տղամարդկանց մոտ։ Առաջանում է սովորաբար էկզոգեն վարակման հետևանքով՝ տուբերկուլոզով ախտահարված մարդկանց ու կենդանիների (եղջերավոր անասուններ) դիակների հետ շփվող անձանց, ախտաբանների, սպանդանոցներում աշխատողների մոտ, երբեմն էլ` ինքնապատվաստման հետևանքով։ Ախտահարումը տեղակայվում է գերազանցապես դաստակների ու ձեռքերի մատների, մեջքի, ավելի պակաս`ոտնաթաթերի վրա։

Մաշկային ախտահարումն սկսվում է ամուր, կապտակարմիր գույնի, խոշոր սիսեռի մեծության հանգույցիկների (պապուլաների) առաջացումով (դիակային պալարիկ)։ Պապուլան աստիճանաբար գերաճում է ու դառնում ամուր, տափակ վահանիկ, որի մակերեսին, սկսած կենտրոնական մասից, գոյանում են գորտնուկանման գերաճուկներ և հոծ, մոխրավուն գույնի եղջերային հաստացումներ, որի հետևանքով վահանիկի մակերեսը դառնում է անհարթ, խորդուբորդ։ Միայն ծայրամասում է մնում մանուշակակարմիր գույնի երիզ՝ չծածկված եղջերային հաստացումներով։ Երբեմն հիմնական օջախի մոտ գոյանում են նոր պապուլաներ ու վահանիկներ, որոնք աստիճանաբար միաձուլվում են։

Պրոցեսն առաջադիմում է ծայրահեղ դանդաղ, տարիներով։ Աստիճանաբար վահանիկի կենտրոնական մասում սկսում են երևալ ապաքինման նշաններ. եղջերային զանգվածներն ընկնում են, ինֆիլտրատը տափակում ( և, վերջապես, անհետանում, թողնելով իր տեղում մակերեսային, երբեմն հազիվ նկատելի և սկզբում պիգմենտավորված, սպիական ատրոֆիա։ Ի տարբերություն գայլախտի՝ սպիական ատրռֆիայի տեղամասում նոր տարրեր չեն առաջանում։

Առանձին հազվագյուտ դեպքերում գորտնուկանման տուբերկուլոզը կարող է բարդանալ տուբերկուլոզային լիմֆադենիտով։

Հիվանդների րնդհանուր վիճակը սովորաբար բավարար է, սակայն մաշկային ախտահարման զուգորդումը ակտիվ, բայց մեծամասամբ բարենպաստ ընթացող թոքերի տուբերկուլոզի հետ, հանդիպում է ավելի հաճախ, քան գայլախտով հիվանդների մոտ։ Առանձին դեպքերում գորտնուկանման տուբերկուլոզը զուգորդվում է թոքերի, աղիների և այլ օրգանների տուբերկուլոզի հետ, որի հետևանքով առաջանում է ինքնապատվաստում (աուտոինոկուլացիա)։ Տուբերկուլինային ռեակցիաները գորտնուկանման տուբեբկուլոզի ժամանակ արտահայտվում են պակաս ինտենսիվ, քան գայլախտի ժամանակ։

Հյուսվածաախտաբանությունը։ Նշվում է արտահայտված ականտոզ միջպտկիկային վերնամաշկային ելունների զգալի երկարացման հետ, պապիլոմատոզ և հիպերկերատոզ։ Վերնամաշկի փշաձև շերտում՝ ներ- և միջբջջային այտուց, տեղ-տեղ՝ միկրոթարախակույտեր։ Դերմայի վերին ու միջին բաժիններում՝ տարածուն բորբոքային ինֆիլտրատ կազմված լիմֆոցիտներից, պլազմատիկ բջիջներից և նեյտրոֆիլներից, որի մեջ կարելի է հայտնաբերել շատ թե քիչ քանակությամբ էպիթելոիդ և հսկա բջիջների ոչ մեծ խմբեր։ Երբեմն նկատվում է լոռանման քայքայում։ Սոսնձատու և աոաձիգ թելերն ինֆիլտրատի շրջանում գրեթե լրիվ քայքայված են։ Տուբերկուլոզային ցուպիկներբ հյուսվածաբանական պրեպարատներում հայտնաբերվում են ավելի հաճախ և ավելի մեծ քանակով, քան գայլախտի ժամանակ։

Ախտորոշումը։ Մաշկի գորտնուկանման տուբերկուլոզը տարբերվում է հասարակ գորտնուկներից գորտնուկային գերաճուկների շուրջը մանուշակակարմիր երիզի առկայությամբ, իսկ գերաճական պիոդերմիայից տարբերվում է առատ թարախային արտադրության բացակայությամբ (վահանիկի վրա եզրերից ճնշելու դեպքում)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին