Ծնոտի պերիօստիտը ծնոտի շրջոսկրի բորբոքումն է:

Պատճառներ
Ծնոտի պերիօստիտը առավել հաճախ առաջանում է որպես պարոտիտի բարդություն, երբեմն` առաջանում է ատամի հեռացումից հետո, եթե դրան նախորդել են մրսածությունը, գրիպը, անգինան և այլն:

Պաթոգենեզ
Ծնոտի պերիօստիտը սկսվում է հիվանդ ատամի լնդի այտուցով, որն արագորեն ավելանում է և ուղեկցվում մշտական ուժեղ ցավերով. այդ հատվածի շրջոսկրի տակ գոյանում է թարախակույտ: Այնուհետև այտուցվում են այտերը, ենթածնոտային և աչքատակի շրջանները (կախված հիվանդ ատամի տեղադրությունից), ցավը կարող է տարածվել նաև քունքի, ականջի, աչքի վրա: հաճախ ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ: Երբեմն գոյացած թարախակույտից շատ արագ թարախը դուրս է հոսում` լնդի մեջ խուղակ առաջացնելով: Այդպիսի դեպքերում բորբոքային գործընթացը մեղմանում է, բայց լրիվ չի վերանում և կարող է նորից վերսկսվել: Անբարենպաստ ընթացքի ժամանակ թարախը կարող է տարածվել ծնոտը շրջապատող փափուկ հյուսվածքների վրա` առաջացնելով ֆլեգմոն կամ ախտահարել ծնոտի ոսկրային հյուսվածքը և առաջացնել ոսկրածուծաբորբ:

Բուժում
Ծնոտի պերիօստիտը բուժում է ատամնաբույժը:Առանձին դեպքերում անհրաժեշտ է հիվանդին հոսպիտալացնել հիվանդանոցի արամնաբուժարանում, բայց, սովորաբար, բուժումը կատարվում է ամբուլատոր պայմաններում: Հաճախ պահանջվում է նաև վիրաբուժական միջամտություն:

Կանխարգելում
Ծնոտի պերիօստիտի կանխարգելումը իրենից ենթադրում է ատամների ոսկրափուտի ժամանակին բուժում:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին