Ցիստիցերկոզ հիվանդությունն ի հայտ է գալիս այն անձանց մոտ, ովքեր տառապում են խոզի երիզորդով։ Սրտխառնոցի, փսխման երևույթների հետևանքով հասունացած սեգմենտներն անցնում են մարդու բերան (շնորհիվ անտիպերստալտիկայի), որտեղից հազարավոր հասունացած ձվերն անցնում են ստամոքս։

Այստեղ թթվի ներգործությամբ ձվի պատյանը լուծվում է, և օնկոսֆերաները, անցնելով աղիքներ, ապա՝ արյան մեջ, վարակում են սիրտը կմաղքային մկանները, աչքը, կենտրոնական նյարդային համակարգը։
Ցիստիցերկոզը 6-20 x 5-10մմ մեծության, թափանցիկ հեղուկով լցված բուշտ է, որի պատին կարելի է տեսնել հելմինթի գլխիկը՝ իր կարթերով և ծծաններով։

Այլ կերպ ասած՝ այս հիվանդության ժամանակ մարդն հանդես է գալիս ոչ միայն որպես վերջնական, այլև միջանկյալ տեր։ Հիվանդության ախտորոշումը կատարվում է հիվանդի հարցուփորձի (անամնեզ) և կլինիկական տվյալների հիման վրա։ Կախված տեղակայումից՝ ցիստիցերկոզի կլինիկական երևույթները կարող են ի հայտ գալ բազմազան նշաններով։

Արմատական բուժման միջոցներ գոյություն չունեն, բուժումը կրում է սիմպտոմատիկ բնույթ։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին