Բնորոշ է լնդերի փափկեցումը և արյունահոսականությունը, ենթամաշկային արյունազեղումները (էկխիմոզ): Մաշկը գունատ է` հիպերկերատոզի երևույթներով։ Նկատվում է ոտքերի թաթերի աննշան այտուց, ցավեր` հատկապես ներբաններում։ Կարող են լինել էպիֆիզների ցավոտ մեծացումներ։ Որոշ հիվանդների մոտ նկատվում են շրթունքների, քթի, ականջների, եղունգների կապտուկ։ Հիպովիտամինոզների թեթև ձևերի դեպքում նշվում է բարձր զգայնություն ցրտի նկատմամբ։ Հիվանդների մոտ լինում է նաև ընդհանուր թուլություն, հոգնածություն։ Վաղ տարիքի երեխաների մոտ կարող են հայտնվել ներմկանային և ենթավերնոսկրային հեմատոմաներ, ստոմատիտներ, ենթատենդային ջերմություն։

Բուժումը։ Նշանակվում են թարմ բանջարեղեն, մրգեր, մասուրի, ցիտրուսների, հատապտղի (սև հաղարջ, լոռամիրգ) թուրմեր և օշարակներ, ասկորբինաթթու՝ օրը 300-600 մգ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին