Տրիխոստրոնգիլոիդոզը կլոր ճիճուներից է, որն, ախտահարելով մարդկանց, նրանց մոտ առաջացնում է ստամոքսաաղիքային տրակտի ֆունկցիոնալ խանգարումներ: Հիվանդության հարուցիչներն են Trichostrongylus axei-ն (Cobbold, 1879), T.colubriformis-ը (Giles, 1892), T.orientalis-ը (Looss, 1914), T.proboluris-ը (Railliet, 1896), T.skrjabini-ն (Kalantarian, 1928),T.vitrinus (Looss, 1905): Այս հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է մանր և խոշոր եղջրավոր կենդանիների մոտ։ Սարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում։ Հիվանդությունը տարածված է գրեթե բոլոր աշխարհամասերում։ Նախկին Խորհրդային Միությունում առաջին անգամ հայտնաբերվել է 1924թ., Պոդյապոլսկայայի կողմից։ Արձանագրվել է նաև Հայաստանում։ Առաջին անգամ Ե.Քալանթարյանը մեզ մոտ հայտնաբերել է նոր տեսակ և կոչել է իր ուսուցիչ Կ.Ակրյաբինի անունով։
 
Վարակի աղբյուրը
Համարվում են խոշոր և մանր խոտակեր անասունները։ Մարդկանց մոտ ախտահարում է բոլոր աղիքները՝ առաջացնելով դրանց ֆունկցիայի խանգարում, ալերգիկ երևույթներ, ենտերիտ, խոլեցիստոպատիա և այլն։ Այս հիվանդությունը ախտորոշվում է կղանքի լաբորատոր քննության օգնությամբ, որի ժամանակ հայտնաբերվում են նրա ձվերը, կամ դուոդենալ հյութի լաբորատոր քննությամբ, որի ժամանակ հայտնաբերվում են թրթուրները։

Փոխանցման մեխանիզմը
Այնքան էլ ուսումնասիրված չէ։ Արտաքին միջավայրում որոշակի ջերմության և հարաբերական խոնավության պայմաններում ինվազիոն ձվերը վեր են ածվում թրթուրների (այս ցիկլը տևում է 14 օր)։ Կենդանիների համեմատ մարդիկ տրիխոստրոնգիլոիդոզով ավելի սակավ են վարակվում։ Հայաստանում հայտնաբերված է 6 տեսակի հարուցիչ։

Պայքարը և կանխարգելումը
Կատարվում է հիմնականում մանր և խոշոր եղջերավոր կենդանիների դեհելմինթեզացիա, օջախում տարվում են հակահամաճարակային միջոցառումներ, որոնք ուղղված են փոխանցման գործոնների վտանգազերծմանը։ Ազգաբնակչության մեջ տարվում է սանիտարալուսավորական աշխատանք։ Հիվանդների բուժումը կատարվում է նաֆթոմոնով, վերմոքսով, լևամիզոլով(դեկարիս)։ Լավագույն արդյունք ստացվում է վերմոքսի օգտագործումից, որը տրվում է 3 օր, օրը՝ 2 անգամ, 200մգ դոզայով (արդյունավետությունը հասնում է 100%-հ)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին