Հարթ մաշկի ինֆիլտրատիվ թարախակալվող տրիխոֆիտիա: Բնորոշվում է խիստ սահմանագծված, կլոր, ինֆիլտրացված և շրջակա առողջ մաշկի մակարդակից որոշ չափով բարձրադիր վառ կարմիր գույնի բորբոքային կուտակի առաջացումով։ Մակերեսը ծածկված է ոչ մեծ քանակի թերթիկավոր կամ ալրանման թեփուկներով, ֆոլիկուլային թարախաբշտիկներով և թարախային կեղևներով։ Մեծանալով ծայրամասային աճման ճանապարհով` կուտակները կարող են հասնել 4-6 սմ և ավելի տրամագծի։ Առանց բուժման թողնված ախտահարման օջախները, պահպանվելով մի քանի շաբաթ, ինքնաբերաբար վերանում են, թողնելով պիգմենտացիա և երբեմն՝ կետային ֆոլիկուլային սպիներ։

Գլխի մազածածկ մասի ինֆիլտրատիվ-թարախակալվող տրիխոֆիտիա (Kerion Celsi)։ Գլխի մազածածկ մասի վրա առաջանում է կապտակարմիր գույնի սահմանափակ բորբոքային ինֆիլտրատ՝ առողջ մաշկի մակերեսից ուռուցքի նման խիստ վեր բարձրացող։ Այն ունի կանոնավոր կլոր ձև և կիսագնդանման կամ թմբիկավոր մակերես։ Աստիճանաբար մեծանալով, ինֆիլտրատը կարող է հասնել 6-8 սմ տրամագծի։ Սկզբում ինֆիլտրատն ունի ամուր կոնսիստենցիա։ Այդ ժամանակ նրա մակերեսի վրա կարելի է հայտնաբերել առանձին կոտրված մազեր՝ դուրս ցցված 2-4 մմ բարձրությամբ, և ֆոլիկուլային պուստուլաներ։
Հետագայում այն փափկում է և սկսում է ծփանք տալ։ Նրա մակերեսը ծածկված է թարախաարյունային փխրուն կեղևներով, որոնց հեռացումից հետո հայտնաբերվում են մանր ֆոլիկուլային բացվածքներ։ Ինֆիլտրատը ճնշելիս վերջիններից, ինչպես մաղից, կաթիլ-կաթիլ դուրս է գալիս թարախ։
Ախտահարված մազերը հեռանում են կեղևների ու թարախի հետ: Ինֆիլտրատի շոշափումն առաջացնում է սուր ցավ։ Երբեմն դիտվում է շրջանային ավշային հանգույցների մեծացում ու ցավոտություն, օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացում, ընդհանուր տկարություն։ Առանց բուժման թողնված ախտահարման օջախները, պահպանվելով 2-3 ամիս, աստիճանաբար լավանում են ու սպիանում, իրենց տեղում թողնելով սպիական մազազրկություն։ Դա բացատրվում է զոոֆիլ սնկերի արտահայտված անտիգենային հատկություններով, որոնցով սլայմանավորված Է անընկալության (իմունիտետ) զարգացումը։ Հիվանդների մի մասի մոտ հիվանդությունն ընթանում է առանց արտահայտված բորբոքային երևույթների։

Մորուքի և բեղերի ինֆիլտրատիվ-թարախակալվող տրիխոֆիտիա (sycosis parasitaria)։ Բնորոշվում է նույն փոփոխություններով, ինչ որ գլխի մազածածկ մասի վրա: Այս տեղակայման դեպքում ախտահարման օջախներր սովորաբար չեն հասնում զգալի մեծության, բայց աչքի են ընկնում բազմաօջախայնությամբ։ Պարազիտային սիկոզը վուլգար սիկոզից տարբերվում է առավել արտահայտված ինֆիլտրացիայով (որի հետևանքով ախտահարման օջախները խիստ վեր են ելնում շրջակա առողջ մաշկի մակարդակից), հյուսվածքի ավելի խորը թարախային լուծումով, կրկնումների բացակայությամբ։

Հյուսվածաախտաբանորեն հայտնաբերվում է բորբոքային ինֆիլտրատ, որը թափանցում է բուն մաշկի ամբողջ հաստությամբ, ընդհուպ մինչև ենթամաշկային րջջանքը և կազմված է նեյտրոֆիլներից ու լիմֆոցիտներից։ Թափանցելով մազապարկերի պատերից, նեյտրոֆիլները պարկերի վերին մասում գոյացնում են հոծ կուտակումներ և ի վերջո լրիվ քայքայում են ինչպես պարկը, այնպես էլ ճարպագեղձերը։ Ինֆիլտրատի շուրջը հայտնաբերվում է անոթների զգալի լայնացում։ Ավելի ուշ շրջանում ինֆիլտրատը կազմված է գերազանցապես լիմֆոցիտներից, պլազմատիկ բջիջներից, զգալի քանակությամբ էոզինոֆիլներից, իսկ երբեմն էլ էպիթելոիդ և հսկա բջիջներից։

Տրիխոֆիտիդները սովորաբար գոյանում են ինֆիլտրատիվ թարախակալվող տրիխոֆիտային օջախների ոչ ռացիոնալ (գրգռիչ օծանելիքներով) բուժումից առաջացած գրգռումներից։ Վերջինս նպաստում է սնկային տարրերի կամ նրանց քայքայման նյութերի թափանցմանը արյան հունի մեջ։ Սնկային տարրերը թափանցում են մաշկի հյուսվածքների մեջ, որտեղ ալերգիկ վերակառուցման առկայության դեպքում մեռնում են` առաջացնելով բորբոքային ռեակցիայի զարգացում։ Տրիխոֆիտիդների ամենահաճախ հանդիպող ձևը որքինացող տրիխոֆիտիդն է, որն արտահայտվում է ֆոլիկուլային մանր, վարդագույն հանգույցիկների առատ ցանավորումով (գերազանցապես իրանի մաշկի վրա), որոնց գագաթին կարելի է տեսնել թեփուկներ։
Այլ դեպքերում տրիխոֆիտիդն արտահայտվում է տարածուն էրի թեմայով, որն ախտահարում է դեմքի, իրանի և ծայրանդամների մաշկր և իր տեսքով հիշեցնում է քութեշային էրիթեմա։ Զգալիորեն ավելի հազվադեպ է հանդիպում տրիխոֆիտիդի հանգու֊ ցային ձևր, որր կլինիկորեն հիշեցնում է սովորական հանգուցային էրիթեմային (տես erythema nodoSUmj* Տրիխոֆիտիդների ցանավորումը սովորաբար ուղեկցվում է օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացմամբ, տկարությամբ, երբեմն՝ հո դա ցավերով,՝ ոչ մեծ լեյկոցիտոզով։ Պահպանվելով մի քանի օր (էրիթեմատոզ ձևը) կամ 1-2 շաբաթ (հանգուցային և որքինացող ձևերը), ցանը անհետանում է։ Ցանային տարրերում սնկեր չեն հայտնաբերվում։
Բուժում: Հաշվի առնելով, որ ինֆիլտրատիվ-թարախային տրիխոֆիտիան հակում ունի ինքնուրույն վերանալու, բորբոքային պրոցեսն ունի սուր թարախային բնույթ, իսկ ախտահարված մազերր թափվում են թարախի հետ, ուստի տրիխոֆիտայի այս ձևը բուժում են առանց էպիլյացիայի։ Ինֆիլտրատի փափկացման և թարախի անջատման շրջանում ախտահարված տեղամասին դրվում է տաքացնող կոմպրես Բուրովի կամ Ալիբուրի հեղուկով, էտակրիդինի 1-1000, ռեզորցինի 1 %-անոց լուծույթներով և այլն։ Սուր երևույթները և թարախարտադրությունը վերանալուց հետո անցնում են 10-15%-անոց ծծմբաձյութային օծանելիքով վիրակապերի։ Մի շարք հեղինակներ խորհուրդ են տալիս օջախների սառեցում ածխաթթու գազի ձյունով։ Թառամ ընթացքի դեպքում նշանակվում է գրիզեոֆուլվին։

Տրիխոֆիտիայի մանրադիտակային ախտորոշումը։ Թեփերի, ինչպես նաև ախտահարված եղունգների քերուկի մեջ հայտնաբերվում են տարբեր երկարության և հաստության սնկաթելեր, երբեմն ճյուղավորված և միջնապատված։ Հաճախ սնկաթելերը կազմված են սպորներից (արտրոսպորներ) կլոր, քառակուսի, ձվաձև կամ անկանոն ձևի։ Երբեմն հայտնաբերվում են նաև առանձին ընկած սպորներ։ Tr. ectothrix սնկերով ախտահարված մազերը հետազոտելիս մազը ամբողջոլթյամբ լցված է լինում կլոր կամ քառակուսի սպորներից կազմված շղթաներով, դասավորված խիտ, զուգահեռ շարքերով։ Tr. ectothrix սնկերով ախտահարվելիս մազը պարուրված է լինում կլոր սպորներից կազմված շղթաներով: Ըստ որում` որոշ դեպքերում սպորներր լինում են մանր, այլ դեպքերում՝ ավելի խոշոր։ Մազերի մեջ հանդիպում են սպորների, ավելի պակաս՝ սնկաթելերի միայն ոչ մեծ կույտեր կամ շղթայիկներ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին